հինգշաբթի, 17 ապրիլի 2003
«Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների — բողոքների քննարկման կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջի համաձայն, ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակում է 2003թ. առաջին եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների մասին համառոտ տեղեկատվություն:
ՀՀ կառավարության աշխատակազմը վերոհիշյալ ժամանակահատվածում ստացել է 760 նամակ, որից 3-ը առաջարկություն, 636-ը դիմում, 121-ը բողոք:
Նամակներում բարձրացված են սոցիալական, ֆինանսական, բնակարանային, առողջապահական, օրենսդրական — այլ բնույթի հարցեր:
Բոլոր նամակները սահմանված կարգով քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում, համապատասխան նախարարություններում, գերատեսչություններում, մարզպետարաններում — Եր—անի քաղաքապետարանում, որից հետո դիմողներին տրվել է պատասխան (գրավոր կամ բանավոր, եթե դա բավարարել է դիմողին):