ուրբաթ, 11 ապրիլի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Օրակարգում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծը և մի շարք օրենքների նախագծեր հավանության արժանացնելու ու սահմանված կարգով ԱԺ ուղարկելու մասին հարցերն էին: Կառավարությունը որոշել է առաջարկել Ազգային Ժողովին իր կողմից հավանության արժանացած ՀՀ քրեական օրենսգրքի, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Զանգվածային լրտվության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը անհետաձգելի համարել և քվեարկել մեկամսյա ժամկետում: