Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին

Մեծարգո ՀՀ նախագահ,
Վեհափառ Տեր,
Գիտությունների ազգային ակադեմիայի հարգարժան նախագահ,
Հարգելի գործընկերներ
Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովը գիտության զարգացման առկա հիմնախնդիրների քննարկման և հասարակական լայն շրջանակներում երկխոսություն ծավալելու բացառիկ հնարավորություն է։ Այս երկխոսության սկիզբը դրեց Հանրապետության նախագահը` նախորդ տարվա հաշվետու ժողովի ժամանակ։ Հանրապետության նախագահի կողմից բարձրացված և բուռն հասարակական քննարկումների առարկա դարձած հարցերը դեռևս չեն կորցրել իրենց արդիականությունը։
Ինչպիսի՞ն է լինելու Գիտությունների ազգային ակադեմիայի ապագան։ Քննարկումների ժամանակ հնչում է կարծիք, որ գիտության զարգացման օղակները պետք է լինեն համալսարանները և ոչ թե ակադեմիական ինստիտուտները։ Առկա է մոտեցում, որ ֆունդամենտալ գիտությունը չափազանց ծանր բեռ է Հայաստանի համար և անհրաժեշտ է զարգացնել միայն կիրառական գիտությունը, որ գիտության ասպարեզում կան բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք պետք է բացահայտվեն և տրվեն լուծումները։ Մեղադրանք է հնչում, որ ԳԱԱ որոշ ինստիտուտներ չեն տալիս այնպիսի արդյունքներ, որոնք կարող են նպաստել մեր տնտեսության և հասարակության զարգացմանը և այլն։
Մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին տալ սպառիչ պատասխաններ այս հարցադրումներին։ Համոզված եմ, որ այդ պատասխանները պետք է լինեն ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ Եվ ինչպես նախորդ ժողովին նշեց ՀՀ նախագահը, մեր ակադեմիական ինստիտուտների աշխատանքների արդյունքները և յուրաքանչյուր գիտնականի ձեռքբերումն ու որակավորումը պետք է գնահատվեն միջազգային չափորոշիչներով։
Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ Գիտությունների ազգային ակադեմիայի արդիականացումը պետական կարևորության խնդիր է։ Եվ Հանրապետության նախագահի հանձնարարականը` մշակել օրենքի նախագիծ, դրա վառ վկայությունն է։
Այս խնդրի լուծումը մենք կարող ենք գտնել ՀՀ կառավարության գործունեության ծրագրի հենքը հանդիսացող գոյաբանական հետևյալ հինգ դրույթների շրջանակներում.
1. Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում և, բարեշրջություններ կատարելիս, պետք է ի վիճակի լինենք կանխատեսել այդ փոփոխությունները և դրանք համահունչ դարձնել արագ փոփոխվող աշխարհի միտումներին։
Ինչպիսի՞ն է լինելու ճգնաժամի արդյունքում ձևավորվող նոր աշխարհը։ Արդյոք ԳԱԱ-ն ունի՞ այդ փոփոխությունները կանխատեսելու կարողություններ։
Մենք ձեզ հետ միասին պետք է ի վիճակի լինենք բացահայտել հասարակական զարգացումների օրինաչափությունները, ժամանակակից գիտության զարգացման հիմնական ուղղությունները և Հայաստանի մասնագիտացումը։
Ակադեմիայում կա՞, արդյոք, ընդհանրական պատկերացում համաշխարհային գիտության զարգացման վերաբերյալ և ինչպիսի՞ն է լինելու մեր դերը և տեղը։ Եվ եթե կա այդ հարցի պատասխանը, ապա ինչու՞ չենք կարողանում այն պատշաճ ձևով մատուցել հանրությանը։
Կարծում եմ, որ ԳԱԱ-ն իր վրա պետք է վերցնի այս հարցերին պատասխանելու պատասխանատվությունը։ Հասկանալի է, որ մենք չենք կարող ժամանակակից գիտության բոլոր ոլորտներում ունենալ հետազոտական կարողություններ։ ԳԱԱ-ի պատասխանները պետք է լինեն համահունչ ժամանակակից մարտահրավերներին։ Եվ մենք ակնկալում ենք ձեր մասնակցությունը կառավարության 2009թ. առաջնահերթություններում ծրագրված գիտության զարգացման գերակայությունների մշակման աշխատանքներին, որոնք սեպտեմբերին միասին պետք է ներկայացնենք հանրային քննարկման։
2. Մենք ապրում ենք արագ փոքրացող աշխարհում, ինչը նշանակում է, որ ժամանակակից աշխարհի ազդեցությունները մեզ վրա օրեցօր ուժգնանում են։ Գիտական ասպարեզում դա նշանակում է, որ ակնհայտորեն բացահայտվում են մեր ուժեղ և թույլ կողմերը։
Ակնհայտ է, որ գիտության մակարդակը ՀՀ-ում դեռևս ավելի բարձր է, քան մեզ հետ համադրելի զարգացման աստիճանում գտնվող այլ երկրներում։
Գիտության որոշ ճյուղերում մենք անդառնալիորեն հետ ենք մնացել ժամանակակից զարգացումներից, իսկ առանձին ոլորտներում դեռևս ունենք հարաբերական առավելություններ։
Արագ փոքրացող աշխարհում ԳԱԱ-ից պահանջվում է, որպեսզի նա վերածվի Հայաստանի ներսում գիտելիք ինտեգրող ուժի։ Դա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար պետք է ապահովվեն համագործակցության մթնոլորտ և մեխանիզմներ։
Ավելին` ԳԱԱ-ից պահանջվում է ինտեգրում աշխարհի լավագույն գիտական կենտրոններին, և դրա շնորհիվ՝ մեր հարաբերական առավելություններն իրացնելու հնարավորության ստեղծում։ Եվ կարծում եմ, որ մեր հաշվետու ժամանակաշրջանի կարևոր նվաճումներից մեկը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կազմում սփյուռքի բաժնի ստեղծումն ու սփյուռքահայ 78 ճանաչված գիտնականների ընտրությունն է` որպես մեր ակադեմիայի արտասահմանյան անդամներ։ Եվ դա էապես կարող է նպաստել վերոնշյալ խնդրի լուծմանը։
1. Մտագործունեությունը ժամանակակից աշխարհի հենքային գործընթաց է, ինչը նշանակում է, որ մեզ համար հասարակության և տնտեսության հենքը պետք է լինի գիտելիքը։ Չկա կենսագործունեության որևիցե ոլորտ, որը հիմնված չլինի գիտական նվաճումների վրա։ Մեր կենսամակարդակի բարելավումը պետք է հիմնված լինի ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայկական գիտելիքի միջոցով ստեղծված արդյունքների սպառման վրա։ Ի վիճակի՞ ենք, արդյոք, մենք՝ գիտնականների անմիջական մասնակցությամբ, բարելավել մեր կենսագործունեության այս կամ այն ոլորտը։ Եթե այո՝ ապա որո՞նք են դրանք։ Ինչպիսի՞ն պետք է լինի գիտություն-արտադրություն-սպառում շղթայում մեր ակադեմիական ինստիտուտների մասնակցությունը։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ֆունդամենտալ հետազոտությունները և առևտրայնացումը պետք է սկսվեն միաժամանակ։ Դա նշանակում է, որ ԳԱԱ-ն պետք է երկխոսություն սկսի տնտեսվարողների հետ։
2. Ժամանակակից աշխարհում հոգևոր և մշակութային արժեքների պահպանումը դառնում է ազգի գոյատևման միակ հուսալի երաշխիքը։ Ազգային ինքնության պահպանումը գլոբալացվող աշխարհում պահանջում է լրջագույն հետազոտություններ։ Հայ ժողովրդի պատմության վերաիմաստավորումը, հայոց լեզվի պահպանումը և զարգացումը, հայապահպանությունը, հայի կերպարի ձևավորումը՝ սոցիալ-մշակութային տիպաբանական հետազոտությունների հիման վրա, հանդիսանում են ժամանակակից հումանիտար գիտության կարևորագույն խնդիրները։ Ակնհայտ է, որ հայագիտությունը եղել և մնալու է կառավարության և Ազգային ակադեմիայի համար գիտության զարգացման ամենակարևոր առաջնահերթությունը։
3. Ժամանակակից մարդու գիտակցված պահանջը ինքնարտահայտումն ու ինքնաիրացումն են։ Մեր երկխոսության համատեքստում դա նշանակում է՝ ստեղծել գիտությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր։ Գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է դրա համար ունենա պատշաճ հնարավորություններ։ Եվ մենք, ձեզ հետ միասին, պարտավոր ենք ստեղծել գործուն մեխանիզմներ, որպեսզի մուտքը գիտության ասպարեզ բաց լինի գիտական ներուժ ունեցող, տաղանդավոր երիտասարդների համար և բացառվի գիտության` որպես բանակից խուսափելու գործիքի ընկալումը։
Եվ այսպես, մեր աշխարհընկալման հինգ սյուների ներքո ԳԱԱ-ի առջև առկա խնդիրներն են՝
1. Արագ փոփոխվող աշխարհի միտումների բացահայտում և դրա հիման վրա գիտության զարգացման առաջնահերթությունների մշակում։
2. Արագ փոքրացող աշխարհում հայկական գիտությունը պետք է համադրելի լինի համաշխարհային գիտության հետ։ ԳԱԱ-ն պետք է լինի այն խողովակը, որի միջոցով մեր գիտությունը կինտեգրվի աշխարհի լավագույն գիտական կենտրոններին։
3.Գիտելիքի վրա հիմնված հասարակության և տնտեսության ձևավորման համար ակադեմիան պետք է հանրությանը ներկայացնի մտագործունեության ժամանակակից մեթոդներ և գործիքներ՝ հավելյալ արժեքի ստեղծման շղթայում ներմուծելով գիտության օղակը։
4.Հոգևոր և մշակութային արժեքների պահպանումը ԳԱԱ-ի կարևորագույն առաջնահերթությունն է։
5.Ժամանակակից մարդու` գիտական հետազոտություններով զբաղվելու գիտակցված պահանջը պետք է ապահովվի արդյունավետ մեխանիզմների ձևավորմամբ։ ԳԱԱ-ի շրջանակներում պետք է ստեղծվեն սերունդների միջև գիտելիքների փոխանցման արդյունավետ մեխանիզմներ, այդ թվում՝ գիտելիքների տարածման ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օժանդակությամբ։
Ավարտելով խոսքս, ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել այն երեք նպատակները, որոնք Հանրապետության նախագահը դրել է կառավարության առջև.
1. Ժամանակակից աշխարհում ազգերի մրցակցությունը, առաջին հերթին, նրանց գիտական կարողությունների մրցակցությունն է։ Հաղթելու են այն ազգերը, որոնք ունակ են ստեղծելու գիտական հզոր ներուժ։
2. Հաջողության հասնելու համար պետք է առաջնորդվել այն գիտակցությամբ, որ գիտությունը կարող է զարգանալ միայն բարենպաստ միջավայրում, և այդպիսի միջավայրի ձևավորումը կառավարության առաջնահերթություններից մեկն է։
3. Կառավարությունը պետք է հասնի նրան, որ հասարակության կողմից գիտությունն ընկալվի որպես արժեք, գիտությունը պետք է դառնա մեր էությունը, կենսական անհրաժեշտություն, մեր կյանքի անբաժան մասը։
Համոզված եմ, որ մենք միայն համատեղ ջանքերով կկարողանանք համախմբել մեր ազգի գիտական ներուժը և դրանով իսկ կապահովենք գիտության բեկումնային զարգացումը Հայաստանի Հանրապետությունում։
Այդ գործում մեզ բոլորիս ցանկանում եմ հաջողություններ։
Շնորհակալություն ուշադրության համար։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ