Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է բանկային աշխարհում խոշորագույն ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ ընկերության պատվիրակությանը, որի կազմում են ընկերության Եվրոպական հարցերով պատասխանատու, Կրեդի Ագրիկոլ Կոնսուլտանտ խորհրդատվական ընկերության նախագահ Ժան-Լյուք Պերոն, Կրեդի Ագրիկոլի Ազգային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ժոզեֆ դ' Օզեն, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամներ Իվ Կուտուրիեն և Ֆիլիպ դե Սիբեինսը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ Կրեդի Ագրիկոլ ընկերության պատվիրակության այցը, հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում, դրական ազդակներ է հաղորդում ընկերության հետ մեր երկրի համագործակցության հետագա զարգացմանը։ Ըստ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի բանկային համակարգը` դիմագրավելով համաշխարհային ճգնաժամի առաջին բացասական ազդեցությունները, ցույց տվեց իր ամրությունն ու կայությունը, ինչը հույս է ներշնչում, որ առաջիկայում ևս` Կրեդի Ագրիկոլի և միջազգային այլ գործընկերների հետ համագործակցությամբ, կկարողանա հաղթահարել հնարավոր դժվարությունները։
Ժան-Լյուք Պերոն, Ժոզեֆ դ' Օզեն և պատվիրակության մյուս անդամները գոհունակություն են հայտնել անցած ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանի հետ Կրեդի Ագրիկոլ ընկերության ունեցած փոխշահավետ գործակցությունից, որի արդյունքում, ըստ նրանց, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն այսօր Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է։ Նրանք նշել են, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը զգալի է նաև Կրեդի Ագրիկոլի համար, բայցևայնպես, չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցության շարունակմանը։
Որպես համագործակցության հաջողության երաշխիքներից մեկը, պատվիրակության անդամները նշել են նաև ՀՀ կենտրոնական բանկի կայուն դիրքորոշումը Հայաստանում գործող մյուս բանկերի նկատմամբ, ընդգծելով, որ լիակատար ներդաշնակություն կա Կրեդի Ագրիկոլ բանկի, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և ՀՀ կենտրոնական բանկի փոխգործակցության մեջ։
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Կրեդի Ագրիկոլ ընկերության ղեկավարությանը, բոլոր նրանց, ովքեր անցած տարիների ընթացքում հնարավորինս նպաստել են Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունն առաջիկայում ևս նույն հաջողությամբ կշարունակվի։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ