երեքշաբթի, 18 փետրվարի 2003
2003 թ. հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել են հոբելյանական հանձնաժողովներ։ Սիամանթոյի, Ալեքսանդր Թամանյանի և Վահան Թեքեյանի 125-ամյակների, Գուրգեն Մահարու 100-ամյակի, Կարպ Խաչվանքյանի, Հակոբ Հակոբյանի և Հրաչյա Ղափլանյանի 80-ամյակների, Մինաս Ավետիսյանի, Վարդուհի Վարդերեսյանի և Ջիվան Գասպարյանի 75-ամյակների հոբելյանական հանձնաժողովները գլխավորում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը, Անտոն Քոչինյանի 90-ամյակի հոբելյանական հանձնաժողովը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը։