չորեքշաբթի, 12 փետրվարի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի նախագծի և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը։ Քննարկման արդյունքում շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում լրամշակել ծրագիրն ու միջոցառումների ցանկը, և ամփոփ տարբերակը ներկայացնել հանձնաժողովի անդամներին։ Նիստում որոշվել է փետրվարի վերջին հանձնաժողովում անցկացնել ծրագրի քննարկում, որից հետո այն ներկայացնել հասարակական լայն քննարկման։