Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 փետրվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել շինարարության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հանդես են գալիս ե՛ւ իբրև կառուցապատողներ, ե՛ւ իբրև ներդրողներ։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության և ֆինանսների նախարարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը։
Քննարկվել են ոլորտում առկա կարողություններին, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ներդրումային հնարավորություններին ու հեռանկարներին, ստեղծված իրավիճակում պետություն-մասնավոր հատված համագործակցությանն առնչվող հարցեր։
Ներկայացնելով խորհրդակցության նպատակը, վարչապետը նշել է, թե վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ տնտեսական աճի կարևորագույն շարժիչներից մեկը եղել է շինարարության ոլորտը։ Այդ շինարարությունն իրականացվել է հիմնականում մասնավոր ներդրումների միջոցով, որի մի զգալի մասն ապահովվել է արտասահմանյան գործընկերների միջոցների հաշվին. «Այն գնահատականները, որ դուք ունեք, այն սպասումները, ծրագրերը, որոնք առկա են, մեզ համար, իհարկե, էական նշանակություն ունեն, որպեսզի ճիշտ կանխատեսենք 2009-2010 թվականների մեր ֆինանսական հոսքերը մի կողմից, և մյուս կողմից` տնտեսական աճի հնարավոր սցենարները։ Դուք շատ լավ գիտեք ինչպիսի՞ն է իրավիճակը շուկայում, ի՞նչ ծավալի պատվերներ կան, որոնք գալիս են ներքին շուկայի պահանջարկից ու նաև դրսից», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` առաջարկելով խորհրդակցությանը մասնակցող կառուցապատող-ներդրողներին իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնել ստեղծված իրավիճակում պետության կողմից աջակցության ձևերի վերաբերյալ` շինարարության ոլորտում որոշակի աշխուժացում ապահովելու և համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեր շուկայի վրա համատեղ ուժերով հնարավորինս մեղմելու համար։
Մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ողջունելով ՀՀ կառավարության քաղաքականությունը` տարբեր ոլորտներում գործարարների հետ նման քննարկումներ անցկացնելու և համագործակցության ու աջակցության առաջարկությունների համար, ներկայացրել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են վարկավորման քաղաքականությանը, շուկայում առաջիկայում բնակարանների գների կտրուկ անկման վերաբերյալ անիրատեսական և չափազանցված կանխատեսումներին ու սպասումներին, որոնք բացասական ազդեցություն են ունենում ոլորտի վրա։
Ամփոփելով խորհրդակցությունը, վարչապետն ընդգծել է, թե առաջին անհրաժեշտ միջոցառումը հիփոթեքային շուկայի զարգացումն է, որը թույլ կտա լուծել կառուցապատողների կողմից առաջ քաշված խնդիրները։ Երկրորդը` ըստ կառավարության ղեկավարի, պետական ծրագրերի շրջանակներում նախատեսվող շինարարությունը` այդ թվում աղետի գոտում, շարունակելն ու ավարտին հասցնելն է, որն ամեն դեպքում պետք է իրականացվի։ Դրա շրջանակներում ևս հնարավոր է դիտարկել մասնավոր հատվածի ընկերությունների կարողությունների օգտագործմամբ` նրանց աջակցելու հարցը։ Վարչապետն առաջարկել է կառուցապատողներին` այս ընթացքում սերտորեն համագործակցել նաև ՀՀ ԿԲ-ի հետ և վերջինիս կողմից մշակվող համապատասխան հայեցակարգը պատրաստ լինելուց հետո, նախաձեռնել նմանատիպ ևս մեկ քննարկում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ