չորեքշաբթի, 12 փետրվարի 2003
Այսօր ՀՀ կառավարությունում քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2002թ.-ի տարեկան հաշվետվությունը: Այն ներկայացնելիս ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում հաշվետու տարում արձանագրված ձեռքբերումներին, միջազգային ու տարածաշրջանային ամենատարբեր կազմակերպություններում Հայաստանի իրականացրած գործունեությանը, տնտեսական ոլորտում՝ հատկապես ներդրումների խրախուսման ուղղությամբ ԱԳՆ կատարած աշխատանքներին, արտգործնախարարության համակարգի ֆինանսատնտեսական հարցերին ու դիվանագիտական ծառայության մասին օրենքի ընդունումից հետո պահանջվող նորմատիվ ակտերի փաթեթի ընդունմանը: Նշվել է, որ ս.թ. տարեսկզբին այդ ամենն ամփոփ և համակողմանիորեն ներկայացվել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարության 2002 թ. կատարած աշխատանքները գնահատվել են բավարար։