Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 դեկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է շվեյցարական հանրահայտ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ներկայացուցիչներին‘ ընկերության հիմնադիր Ֆրանկ Մյուլլերի գլխավորությամբ։ Վարչապետը նշել է, որ պարոն Մյուլլերի հերթական այցը մեր երկիր վկայում է Հայաստանում «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության լուրջ մտադրությունների և նոր ծրագրերի իրագործման ցանկության մասին։ Անդրանիկ Մարգարյանը նշել է նաև, որ տպավորված է ընկերության գործունեությամբ, որին առիթ ունեցել է մանրամասն ծանոթանալ Առևտրի համաշախարհային կազմակերպությանը մեր երկրի անդամակցության առիթով վերջերս Շվեյցարիա կատարած այցի ժամանակ։ Վարչապետը վերահաստատել է անձամբ իր և կառավարության պատրաստակամությունը‘ «Ֆրանկ Մյուլլերի» և ցանկացած գործարարի գործունեությանը մեր երկրում աջակցելու, ծագող խնդիրներին արագ լուծումներ տալու հարցում և հաջողություն է մաղթել ընկերության աշխատանքին։ Պարոն Մյուլլերը հանդիպման ժամանակ ուրախությամբ է նշել, որ չորս տարի առաջ կատարած առաջին այցից հետո, Հայաստանում զգալի դրական տեղաշարժեր է տեսնում, ինչը լրացուցիչ վստահություն է հաղորդում։ Նա պատմել է իր գլխավորած ընկերության ծրագրերի մասին, նշելով, որ նախատեսում է Հայաստանում գործարան և վերջինիս արտադրանքի վաճառքի կետ հիմնել։ Ըստ նրա, Հայաստանից արդեն մասնագետներ են ուղարկվել Շվեյցարիա‘ վերապատրաստման, և ընկերությունը գոհ է արդյունքներից։ «Աջակցությունը, որի մասին խոսում եք, ես Հայաստանում անմիջականորեն զգում եմ մեր ընկերության գործունեության օրինակով»,- ՀՀ վարչապետն ասել է «Ֆրանկ Մյուլլերի» հիմնադիրը և ավելացրել, որ Հայաստանում, ինչպես Շվեյցարիայում, պետք է առավելագույնս կարևորվի և օգտագործվի գիտական ներուժը, մարդկանց կարողությունները, քանի որ երկու երկրներում էլ բնական ռեսուրսների սակավությունը բնությունը փոխհատուցել է մարդկային մտավոր հարուստ պաշարով։
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ