Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 դեկտեմբերի 2002

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի նիստ։ Քննարկվել են «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հիմնադրամի գործունեության, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և մարզպետարանների կողմից 2002 թ անցած 11 ամիսների ընթացքում երիտասարդական ոլորտին վերաբերող ծրագրերի և միջոցառումների միջանկյալ հաշվետվությունները։ «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի» նախագահ Վահագն Մկրտչյանը ներկայացրել է ինչպես անցած ժամանակահատվածում աշխատանքների կատարման ընթացքը, այնպես էլ եկող տարի նախատեսվող ծրագրերը։ Նա նշել է, որ 2002 թ. «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի» գործունեության գլխավոր ուղղություններն են եղել Հայաստանի, ԼՂՀ-ի և Ջավախքի հայ երիտասարդության մասնակցությամբ «Բազե» երիտասարդական հավաքի և այնուհետ նաև սփյուռքի մասնակցությամբ առաջին համահայկական երիտասարդական խորհրդակցության կազմակերպումն ու անցկացումը, որոնք հաջողությամբ իրականացվել են։ Կենտրոնի այդ և այլ խնդիրների համար պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերել‘ 50 մլն դրամ, որը 2003 թ. գրեթե նույն չափով կպահպանվի։ Գործադիր տնօրենի հավաստմամբ, եկող տարի նախատեսվում է կազմակերպել համահայկական երիտասարդական երկրորդ խորհրդակցությունը, «Բազե-2» երիտասարդական հավաքը, որի 500 մասնակիցներից 150-ը կժամանեն սփյուռքի տարբեր երկրներից‘ հավաքին տալով լիարժեք համահայկական բնույթ։ 2003 թ. սեպտեմբերին նախատեսվում է բացել նաև միջազգային երիտասարդական կենտրոնի Ծաղկաձորի համալիրը։ Կենտրոնի հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումներից նա առանձնացրել է մասնավորապես տեղեկատվական հաղորդակցության միջոցների կատարելագործումը, համահայկական երիտասարդական կադրային բանկի ստեղծումը և այլն։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել հաշվետու ժամանակահատվածում «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի» գործունեությունը‘ նշելով, որ կարճ ժամանակում կատարվել է բավականաչափ աշխատանք, որը մեծ արձագանք է գտել նաև սփյուռքում։ Այդ աշխատանքների հաջող շարունակման դեպքում, ըստ վարչապետի, մոտ ապագայում որակապես նոր և ավելի սերտ հարաբերություններ կհաստատվեն հայրենիքի և սփյուռքի, այդ թվում‘ երիտասարդության միջև։ Ընդգծելով երիտասարդության հետ տարվող և երիտասարդության խնդիրներին վերաբերող աշխատանքի կարևորությունը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրանք հիմնականում ուղղված են երկու նպատակի‘ սփյուռքի երիտասարդության ներգրավում հայրենիքի ներքին կյանքին և հանրապետության ներսում, հատկապես‘ մարզերի երիտասարդության ակտիվության բարձրացում, նրանց մասնակցության ապահովում երիտասարդության քաղաքականության մշակման ու այլ խնդիրներին և որ շատ կարևոր է, նրանց սոցիալական խնդիրների լուծում։ Վարչապետը հանձնարարել է բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին մեկամսյա ժամկետում ներկայացնել երիտասարդական ոլորտում 2003 թ. իրականացնելիք իրենց միջոցառումները, որոնք խորհրդում ամփոփվելուց հետո, կներառվեն 2003 թ. կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում։ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է նաև, այսօրվա քննարկման արդյունքները հաշվի առնելով, ամփոփել և արդեն տարվա կտրվածքով 2003 թ. սկզբին ամբողջացնել ներկայացված միջանկյալ հաշվետվությունները։
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ