երեքշաբթի, 17 դեկտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է մեր երկրում Իտալիայի Հանրապետության արտակագ և լիազոր դեսպան Անդրեա Տրաբալցային, որն ավարտում է դիվանգիտական առաքելությունը Հայաստանում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին մեր երկրում իր գործունեության երկու տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և աջակցության համար ու օգտվելով առիթից հրաժեշտից առաջ շնորհավորել է ՀՀ վարչապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Դեսպան Տրաբալցան գնահատելի է համարել Հայաստանում ներքաղաքական կայունության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը և հույս հայտնել, որ այն կշարունակվի։
Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել պրն Անդրեա Տրաբալցային հետագա աշխատանքում ընդգծելով նրա մեծ ներդրումը դեսպանության աշխատանքում դրա գործունեության սկզբից ի վեր և նշել, որ հաջորդ դեսպանն այդ հոգսերն այլևս չունենալով, դրված հիմքի վրա կշարունակի սկսած աշխատանքը և առավել կամրապնդի հայ-իտալական հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, քաղաքական ու տնտեսական բնույթի հարցերի։