Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 նոյեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հանրապետության տարածքում առկա պետության սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և քաղաքացիական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման խնդիրները կանոնակարգելու նպատակով, կառավարությունը հաստատեց նշված օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը։ Վերաբաշխում կատարելով 2002թ. պետբյուջեում‘ կառավարությունը որոշեց բյուջեի «Հիվանդանոցային բուժօգնություն» ենթախմբի ծախսերն ավելացնել 350 մլն դրամով: Որոշման ընդունումը բխում է նշված ոլորտում ընթացիկ տարվա 9 ամիսների աշխատանքների ծավալների և դրանց կատարման տեմպերի ուսումնասիրությունից, ինչպես նաև սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար պետական նպատակային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ծավալների ավելացմամբ: Կառավարության անդամներն ի գիտություն ընդունեցին վերջին երեք տարիների ընթացքում մասնավորեցված ընկերությունների մասնավորեցման պայմանագրերով նախատեսված ներդրումային պարտավորությունների և դրանց կատարման մասին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության ներկայացրած տեղեկատվությունը, որը կազմվել էր ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն‘ որոշակի պատկերացում կազմելու պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման վի ճակի մասին։ Վարչապետն առաջարկեց տեղեկանքի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները ներկայացնել նախարարությունների կողմից իրենց աշխատանքների վերաբերյալ տարեվերջին կամ 2003 թ.-ի տարեսկզբին լսվելիք տարեկան հաշվետվությունների ժամանակ։ Նիստում որոշում ընդունվեց նաև այս տարվա պետբյուջեում հանրագիտարանային, մանկական, գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակման գծով պետական պատվերի ծրագրերով նախատեսված հատկացումների բաշխման մասին։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գենետիկ ինժեներիայի գործունեությունն իրականացնելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը։ Որոշման նպատակը պետական և հասարակական անվտանգության, հանրության առողջության պահպանության ապահովումն է։ Մեկ այլ որոշմամբ, հաստատվեցին նաև պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը։ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշումներ ընդունեց «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ», « Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների ստեղծման վերաբերյալ։ Հաստատվեցին պետական այդ մարմինների կանոնադրություններն ու աշխատակազմերի կառուցվածքները։ Այլ որոշումներով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգերը վերակազմավորվեցին համանուն գործակալությունների և հաստատվեցին դրանց կանոնադրություններն ու կառուցվածքները: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշեց Ձոնիկ Մարգարյանին նշանակել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: Մայրաքաղաքի վերգետնյա ուղևորատար տրանսպորտի համալիր զարգացման միասնական քաղաքականություն վարելու, շարժակազմի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու և ուղևորների սպասարկման վիճակը բարելավելու նպատակով, կառավարությունը որոշեց «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի թիվ 2983 ավտոշարասյուն» և «կենտրոնական դիսպետչերական» ՊՓԲԸ- ները միաձուլման միջոցով վերակազմակերպել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության: Որոշմամբ նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի կառավարման և օրենքով սահմանված այլ լիազորությունները վերապահվեցին Երևանի քաղաքապետին: Հավանություն տալով ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի կողմից ներկայացված առաջարկին, կառավարությունը լիազորեց նրան Հայաստանի Հանրապետության անունից «Երևանյան լույսեր» հանրախանութ» ՍՊԸ- ի հետ կնքել համաձայնագիր՝ երևանի պետական հանրախանութ գույքային համալիրի մասնավորեցման գումարը զեղչով՝ 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով միանվագ վճարելու մասին: Ելնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, նիստում հաստատվեց ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության համակարգը, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն» պետական հիմնարկը և «Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոն» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և հաստատեց նրա կանոնադրությունը։ Մեկ այլ որոշմամբ, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Հաստատվեց նաև այդ կազմակերպության կոնանադրությունը։ Այլ որոշումներով, ստեծվեցին մի քանի պետական ոչ առևտրային կազմակերպություններ ևս։ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ», «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Վանաձորի մանկատուն», «Գավառի մանկատուն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպվեցին համանուն պետական ոչ առևտրային կազմակերպությունների։ «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկը վերակազմակերպվեց «Երևանի «Թիվ 2 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց Երևանի քաղաքային ենթակայության «Գրադարանների կենտրոնացված համակարգ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան», ինչպես նաև «Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց», «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց» պետական հիմնարկները‘ «Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» և «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների։ Քննչական մեկուսարանը ազգային անվտանգության նախարարությունից արդարադատության նախարարության ենթակայությանը փոխանցելու գործընթացից ելնելով, կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմում «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ստեղծելու մասին։ Նիստում որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ