Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 հոկտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Կառավարությունը հավանություն տվեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։ Օրենքը կարգավորում է հանրապետությունում գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում գույքահարկ վճարողների շրջանակը, գույքահարկով հարկվող օբյեկտն ու հարկման բազան, գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, օրենքի խախտման համար պատասխանատվությունը։ Ի կատարումն «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի պահանջների, գործադիրը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այլ հանրապետություններից բռնադատվածներին, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, անհատական բնակարանային շինարարության նպատակով հողամաս հատկացնելու մասին։ Կառավարության անդամները հավանություն տվեցին Հայաստանի Հանրապետության բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության որակի բարելավման և կառավարման հայեցակարգի նախագծին։ Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է հասարակական անվտանգության և հանրության առողջության պաշտպանությանն ուղղված պահանջների սահմանման անհրաժեշտությամբ։ Հաշվի առնելով, որ «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ոռոգում» ՓԲԸ-ները ՀՀ կառավարության մի շարք որոշումներով ընդգրկված են ֆինանսական առողջացման ծրագրերում, կառավարությունը որոշեց նշված ընկերություններին ազատել մինչև 2002 թվականը տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժինների վճարումից։ Ելնելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, գործադիրը որոշեց «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության։ Որոշմամբ հաստատվեց այդ կազմակերպության կանոնադրությունը։ Այլ որոշումներով, վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվեցին նաև ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության ինը մանկապատանեկան մարզադպրոցներ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն», «Երևանի «Մանկան տուն» և «Գյումրիի «Երեխաների տուն» պետական հիմնարկները։ Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատեց «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը։ Ընդհանուր առմամբ դրական եզրակացություն տալով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծին, կառավարության անդամները նշեցին, որ օրենքի նախագիծը ընդունելի կհամարվի քննարկման ժամանակ արված առաջարկությունները հաշվի առնելու դեպքում։ Գործադիրը որոշում ընդունեց նաև «Ատեքս» ՓԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին, որը նպատակ ունի այդ ընկերությանն ապահովել որոշակի տարածքով‘ գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար։ Նիստում մի շարք որոշումներ ընդունվեցին մաքսային ոլորտի հետագա կանոնակարգման վերաբերյալ։ Մասնավորապես, հաստատվեցին մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող որոշ ապրանքների նկատմամբ տնօրինման գործողությունների իրականացման, մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգերը։ Գործադիրը սահմանեց նաև մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը, մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը, մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները։ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը առանձին որոշումներով սահմանեց ոստիկանության ծառայողի զինվորական հաշվառման կարգը, համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները, հաստատեց ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը։ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվեց նաև հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը։ Առանձին որոշումներ ընդունվեցին բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։ Այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ներկայացրեց 2003 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որը սահմանված ժամկետում կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը։
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ