ուրբաթ, 11 հոկտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 70-ամյակի առիթով ստեղծված հոբելյանական պետական հանձնաժողովն այսօր անցկացրել է նիստ, որը վարել է վարչապետը: Հանձնաժողովը քննարկել և հաստատել է հոբելյանական միջոցառումների ծրագիրն ու ծախսերի նախահաշիվը: Որոշվել է, որ համալսարանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունները կմեկնարկեն 2003թ. հոկտեմբերի երկրորդ կեսին: Նիստում հանձնաժողովի քարտուղար է նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը: