հինգշաբթի, 12 սեպտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ռուսական «Զարուբեժստրոյմոնտաժ» ընկերության ներկայացուցիչներին՝ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Բաբայանցի գլխավորությամբ: Ընկերությունը մտադրություն ունի ներդրումային ծրագրեր իրականացնել մեր տնտեսության մի քանի ոլորտներում. շինանյութերի արտադրություն՝ տեղական հումքի օգտագործմամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ծրագրեր էներգետիկ ոլորտում և այլն:
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ ընկերությունը կստորագրի համագործակցության, որոշակի ծրագրերի իրականացման վերաբերյալ մտադրությունների արձանագրություն: «Զարուբեժստրոյմոնտաժի» ներկայացուցիչ մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորություններն ի սպաս դնել Հայաստանի տնտեսության զարգացման գործին՝ հետագայում, բացի վերոհիշյալից, դիտարկելով տնտեսության այլ ճյուղեր ևս: Զրույցի ընթացքում նրանք ստացել են ՀՀ կառավարության աջակցության վերաբերյալ վարչապետի հավաստիացումը: