հինգշաբթի, 12 սեպտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Գագիկ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:
* * *
Գագիկ Իշխանի Վարդանյանը ծնվել է 1955թ. Երևանում: 1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ: Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ:
1972-1973թթ. աշխատել է ՀԽՍՀ արդշմին հ.2 տրեստի ԱՏԿՎ հ.5 տեղամասում որպես բետոնագործ, իսկ 1974-76թթ. Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումում՝ որպես փականագործ:1974թ. աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմիական կոմբինատում՝ ապարատավար: 1981-84թթ. ՀԽՍՀ Պետմատում աշխատել է որպես ավագ ինժեներ, ապա՝ առաջատար ինժեներ, իսկ 1984-1996թթ. աշխատել է Երևանի ժող.տնտեսության ինստիտուտում որպես ասիստենտ, այնուհետև դոցենտ, ավագ գիտաշխատող: 1996-97թթ. «Արմենթել» ՀՁ-ի շարժական կապի և միջազգային առանձնացված ցանցի տնօրենն էր, իսկ 1997-98թթ. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում զբաղեցրել է վարչության պետի պաշտոն, այնուհետև 1998-1999թթ. ՀՀ հարկային տեսչությունում՝ վարչության պետ: 1999թ. առ այսօր ՀՀ արդյունաբերության և առևտրի (ներկայումս ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման) նախարարի գլխավոր խորհրդականն է:
Ամուսնացած է, ունի երկու որդի: Անկուսակցական է: