Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 սեպտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշեց 2002թ. ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգ ընդունված երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին հատկացնել անվճար ուսուցման 10 տեղ: Հարցի ներկայացման ժամանակ նշվեց, որ ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգ ընդունված երկկողմանի ծնողազուրկ ուսանողներն արդեն 4 տարի է չեն օգտվում դրական միավորներ ստանալու դեպքում՝ մրցույթից դուրս ուսման անվճար համակարգ ընդունվելու արտոնությունից: Մինչև օրենքում այս մասով համապատասխան ուղղում կատարելը, անհրաժեշտ է որոշակի անվճար տեղերի հատկացումը՝ նկատի առնելով, որ այդ ուսանողներից ուսման վճար պահանջելը անիրական է: Նշվեց նաև, որ 2002թ. ուստարում պահուստային տեղերի հաշվին անվճար ուսանելու հնարավորություն են ստացել 1-ին, 2-րդ խմբի և մանկուց հաշմանդամ 58, զոհված ազատամարտիկների 75 երեխաներ, 88 մեդալակիրներ, սրան գումարած նաև Մեղրիին հատկացված անվճար 6 տեղը: «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի համաձայն, մեկ այլ փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 12-ի որոշման մեջ, գործադիրը աշխատանքային մեկ տարվա ստաժի հավելումը 60 դրամի փոխարեն սահմանեց 80 դրամ՝ դրանով կենսաթոշակի միջին չափը ավելացնելով 11-12 տոկոսով: Գործադիրը հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նպատակը մարդու վերարտադրողական առողջության պահպանման, վերարտադրողական իրավունքի ապահովման, այդ ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումն է: Հարցի ներկայացման ժամանակ նշվեց, որ վերջին տարիներին միջազգային փորձի փոխանակման և անպտղության բուժման ժամանակակից մեթոդների ներդրման հետ կապված, Հայաստանում լայն տարածում է ստացել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը: Սակայն դրա իրականացման գործընթացին վերաբերող օրենսդրական դաշտը հանրապետությունում բացակայում է, և վերոհիշյալ օրինագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այդ հանգամանքով: Գործադիրը համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ 2002թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 25-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի գործունեության համար հատկացրեց 6,6 մլն դրամ: Կառավարությունը թույլատրեց «Ջերմուկի հիվանդանոց» ՊՓԲ ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 123.839.000 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը փոխանակել Ջերմուկի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 3 նախադպրոցական հիմնարկի 9.375.000 դրամ հաշվեկշռային արժեքով 2 մասնաշենքերի հետ: Փոխանակման համար որպես պարտադիր պայմաններ սահմանվեցին, որ «Ջերմուկի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի 6.000քմ ընդհանուր տարածքով շենքը Ջերմուկի քաղաքապետարանի կողմից օգտագործվելու է որպես բնակֆոնդ՝ քաղաքային համայնքի բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին հատկացնելու համար: Իսկ թիվ 3 նախադպրոցական հիմնարկի 576,2քմ ընդհանուր տարածքով 2 մասնաշենքերը՝ Վայոց ձորի մարզպետարանի կողմից օպտիմալացման և շենքային պայմանների բարելավման նպատակով, տրամադրվելու են «Ջերմուկի հիվանդանոց» ՊՓԲԸ-ին՝ ստացիոնար և ամբուլատոր ծառայությունների իրականացման համար: Կառավարությունը որոշեց նաև «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել Հրազդան քաղաքում գտնվող հանրակացարանի 46,7 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքը և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը՝ միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ որպես բնակելի շենք վերակառուցելու և սահմանված կարգով այդ հանրակացարանի 2 մասնաշենքերում բնակվող փախստականների ընտանիքներին հատկացնելու համար: Նույն նպատակով, մեկ այլ որոշմամբ, գործադիրը միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը հանձնեց նաև առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացի արդյունքում ազատված Էջմիածնի «Վաղարշապատի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության շենքը: Նախնական գնահատմամբ, շենքի վերակառուցումից հետո շուրջ 30 փախստական ընտանիքներ կապահովվեն բնակարաններով: Ելնելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, գործադիրը որոշեց ստեղծել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հաստատվեցին նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Առանձին որոշումներով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների: Այսօրվա նիստում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունները ևս վերակազմավորման ձևով վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների: Հաստատվեց այդ կազմակերպությունների օրինակելի կանոնադրությունը: Գործադիրը որոշում ընդունեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության ենթակայության «ՀՀ պետարխիվների սպասարկման ծառայություն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով «ՀՀ արխիվային ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կառավարությունը հաստատեց «Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը»: Ցանկում ընդգրկվել են այն առարկաները, սարքավորումներն ու փաստաթղթերը, որոնց հաշվառումն անհրաժեշտ է ոստիկանության կողմից հանցագործություններն ու այլ իրավախախտումները կանխելու, ինչպես նաև օրենքով ոստիկանության վրա դրված խնդիրներն արդյունավետորեն իրականացնելու համար: Նիստում առանձին որոշումներով հաստատվեցին Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավար Ռուբեն Սինոյանի լիազորությունները: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակվեց Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ընտրատարածքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նկատմամբ «Երևանի Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ի 2002թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ 2002թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2002թ. 3-րդ եռամսյակում կատարել բյուջետային երաշխիքով նախատեսված 1.375.942,22 ԱՄՆ դոլարի չափով վճարումները: Հիշյալ որոշումը բխում է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև 1994թ. ստորագրված և ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1995թ. վավերացված «Երևանի Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր» վարկային պայմանագրով ու ՀՀ կառավարության երաշխավորագրով «Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ի ստանձնած պարտավորություններից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի «Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան» ՓԲԸ-ի գույքը բյուջետային վարկի դիմաց օտարելու և այն օգտագործման հանձնելու մասին» որոշումից: Կառավարության անդամները որոշումներ ընդունեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ: Նիստի ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության անդամներին զգուշացրեց կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում որոշ պատգամավորների՝ բացառապես նախընտրական բնույթ կրող ելույթներին, ավելորդ լարվածություն հրահրող հարցերին նույն կերպ չարձագանքել, չտրվել սադրանքներին, ի տարբերություն նրանց՝ դրսևորել կոռեկտ պահվածք և հարգալից վերաբերմունք ընդհանուր օրենսդիր իշխանության նկատմամբ:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ