շաբաթ, 24 օգոստոսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Վարչապետը շնորհավորել է նախագահին ժողովրդի վստահության քվեն վերստին ստանալու, նախագահական ընտրությունները թեկնածուների, երկրի քաղաքական ուժերի, հասարակության միջև փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու և բոլորի կողմից անվիճելի արդյունքներ ստանալու առիթով: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդ ամենը, անկասկած, ինչ-որ չափով իր դրական ազդեցությունը կունենա ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի ու միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեղինակության ամրապնդման վրա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու հանրապետությունների կառավարությունների համագործակցությանը, 2003 թ-ի պետբյուջեների ձևավորման ընթացին և մի շարք այլ հարցերի: