չորեքշաբթի, 14 օգոստոսի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Ղուկասյանին, որտեղ մասնավորապես ասված է.
«Մեծարգո Արկադի Արշավիրի.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ժողովրդավարական, արդար ընտրությունների անցկացումը, որն հավաստել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդները, վկայում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է իր ինքնիշխան պետությունն ու կյանքը կերտելու, ժողովրդավարության համամարդկային արժեքներին ինտեգրվելու ճանապարհին:
Վստահ եմ, որ վաղ թե ուշ քաղաքակիրթ աշխարհը արժանին կհատուցի և կընդունի հայրենի հողի վրա ինքնուրույն և ազատ կյանքով ապրելու արցախցիների կամքն ու վճռականությունը:
Անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ չափազանց պատասխանատու պաշտոնում: Ցանկանում եմ առողջություն և երջանկություն անձնական կյանքում ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա ամրապնդման, ժողովրդի կյանքի բարգավաճման և համայն հայության իղձերի իրականացման»: