երկուշաբթի, 22 հուլիսի 2002
ՀՀ վարչապետի որոշման համաձայն, վարչապետի շնորհակալագրերով խրախուսվել են Սմբատ Լպուտյանը՝ Հայաստանի շախմատային ակադեմիայի հիմնադրման բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության ու ներդրած ավանդի համար, ինչպես նաև Նշան Քեշիշյանը և Արմեն Համբարձումյանը՝ Լոս Անջելեսի հայկական շախմատային դպրոցի հիմնադրման բնագավառում ունեցած վաստակի ու ակտիվ գործունեության համար:
Շնորհակալագրերը,ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պարգևատրվածներին հանձնել է կիրակի՝ հուլիսի 21-ին, Ծաղկաձորի մարզահամալիրում, որտեղ մանկապատանեկան մրցաշարում ուժերն էին չափում Հայաստանի և Լոս Անջելեսի հայ շախմատիստները: Խաղի ավարտից հետո, հաղթողներին և մրցույթի բոլոր մասնակիցներին վարչապետը հուշանվերներ է հանձնել՝ համոզվածությամբ, որ վաղը նրանք միջազգային մրցաշարերում ավելի մեծ հաղթանակներ են նվաճելու: