հինգշաբթի, 4 հուլիսի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների 2002 թ.-ի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով, ստեղծվել է միջգերատեսչական հաձնաժողով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են կառավարության աշխատակազմի, նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ, Կոտայքի մարզպետը, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վարչապետի որոշմամբ, միջգերատեսչական հանձնաժողովին հանձնարարվել է երկօրյա ժամկետում ճշտել ՀՀ 2002 թ-ին գործող մանկական առողջարարական ճամբարների ցանկը, կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը 2002 թ-ի հուլիսի 5-ից, երկու հերթափոխով, 20-ական օրով, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ քննության առնել ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը: Հանձնարարվել է նաև մինչև 2002 թ-ի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկական առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները: