Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 մարտի 2008

 Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ հանդիպումից հետո, ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ այցի հրավերի և ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Պուտինի հղած շնորհավորանքի համար: Սերժ Սարգսյանը ևս, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, շնորհավորել է ՌԴ-ում նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և հույս հայտնել, որ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նույնպես հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան բարեկամության և ռազմավարական համագործակցության ու գործընկերության ոգով և իրենց տրամաբանական շարունակությունը կունենան այն ամուր հիմքի վրա, որը դրվել է Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Այդ ամենի երաշխիքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, երկու պետությունների միջև հարաբերությունների բարձր մակարդակն է, սերտ կապերն ու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Իբրև ՀՀ նորընտիր նախագահ, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ ևս վարելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու քաղաքականություն:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը անդրադարձել են նաև Հայաստանի ետընտրական զարգացումներին: ՀՀ նորընտիր նախագահը ներկայացրել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակը և ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները վճռական են և ամեն ինչ անելու են երկրում կայունության հաստատման ու հասարակության համախմբման, հանդուրժողականության մթնոլորտի արմատավորման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ռուսական քաղաքական, ռազմատնտեսական և այլ ոլորտներում հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Վլադիմիր Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացը:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահի կողմից Հայաստանում ներքաղաքական խնդիրներն արագորեն կլուծվեն և մեկ անգամ ևս Ռուսաստանի իշխանությունների կողմից աջակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին` երկրում կայունության հաստատման և առկա դժվարությունների հաղթահարման գործում:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին` ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար, վստահություն հայտնելով, որ այսօրվա հանդիպումը ևս կարևոր քայլ կհանդիսանա ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության խորացման ու զարգացման գործում:

Ուշ երեկոյան կկայանա նաև ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որով կավարտվի ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, և նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

 

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ