Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 մարտի 2008

ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Նա Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջերմ ողջույններն ու նշել, որ Մոսկվայում նախապատրաստում են առաջիկա օրերին կայանալիք ՀՀ նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և մեծ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացմանը, համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետընտրական գործընթացներին ու ներքաղաքական իրավիճակին: ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների համար պետության կայունությունն ու ժողովրդի անվտանգության ապահովումը վեր են ցանկացած այլ շահերից և, նրա հավաստմամբ, հետագա գործողությունները ևս բխելու են միմիայն այդ ելակետից ու երկրում օրենքի գերակայությունից:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև հասարակության համախմբվածության, երկրում հանդուրժողականության ու երկխոսության մթնոլորտի ստեղծումը, վերստին շեշտելով երկխոսության իր պատրաստակամությունը բոլոր նրանց հետ, ովքեր ևս պատրաստ են այդ քայլին և ում, իրապես, մտահոգում են մեր երկրի ապագան ու մեր ժողովրդի ճակատագիրը:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ