ուրբաթ, 31 մայիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Մոսկվայում հանդիպել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովին: Քննարկվել են Ռուսաստանին ունեցած Հայաստանի արտաքին պարտքի մարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի հետ կապված հարցեր: Պարոն Կլեբանովը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ հունիսի երկրորդ տասնօրյակում կայցելի Հայաստան ավարտելու բանակցային գործընթացը, ստորագրելու վերջին փաստաթղթերը: Իսկ մինչ այդ, ըստ նրա, աշխատանք կտարվի անհրաժեշտ արարողակարգային խնդիրների լուծման ուղղությամբ: