Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 մայիսի 2002

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչ նիստի սկսվելը վարչապետն այցելել է Մոսկվայի «Էքսպոկենտրոն» ցուցահանդեսային համալիրում բացված «Մետաղամշակում-2002» միջազգային 7-րդ ցուցահանդես, որտեղ ներկայացված է նաև հայկական ընկերությունների‘ «Մշակի», Չարենցավանի և Երևանի հաստոցաշինական գործարանների արտադրանքը: Այնուհետև Անդրանիկ Մարգարյանը հարցազրույց է տվել «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակցին‘ նրա խնդրանքով անդրադառնալով հայ-ոռւսական տնտեսական, քաղաքական հարաբերություններին: ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, Անդրանիկ Մարգարյանն ընդունել է նաև Վրաստանի պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեին: Պետնախարարը նախ շնորհակալություն է հայտնել վարչապետին Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո անհապաղ օգնության ձեռք մեկնելու համար, ապա կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես, պարոն Ջորբենաձեն հետաքրքրվել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարության նախագծի ճակատագրով, նշելով, որ նախագծի իրականացման գործում Վրաստանի հնարավոր աջակցության հարցը կքննարկվի իր երկրում: Վրաստանի պետնախարարին հետաքրքրել են նաև Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, որին վարչապետը պատասխանել է, որ ՀԱԷԿ-ը այժմ շահագործվում է բավական անվտանգ, և մեր երկիրը դրա փակման մասին կարող է խոսել միայն այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ունենալու դեպքում, որի ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը երկու երկրների համար կարևորել է Աբխազական երկաթուղու շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, անդրադարձել երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հարցում Վրաստանի տարբերակված մոտեցմանը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, որից տուժում են հայ գործարարները: Անդրանիկ Մարգարյանը խոսել է նաև Ջավախքի հայ համայնքի խնդիրների մասին, առաջարկելով Հայաստանի աջակցությունն այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում: Հանդիպման ավարտին Հայաստանի և Վրաստանի վարչապետները պայմանավորվել են կարևոր և օպերատիվ լուծում պահանջող հարցերը քննարկել և լուծել ուղղակի, անմիջական երկխոսության միջոցով: Օրվա երկրորդ կեսին ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են տնտեսական, առողջապահական, գիտական և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ 2 տասնյակ հարցեր: Նիստում հավանություն է տրվել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի Հանրապետության նախաձեռնությամբ քննարկման ներկայացված՝ ԱՊՀ անդամ պետությունների կողմից 2000-2001թթ. առաջնահերթ միջոցառումների կատարման ընթացքի տեղեկատվության և աշխարհում տնտեսական զարգացման գործընթացները հաշվի առնելով՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարային խնդիրների վերաբերյալ առաջարկությունների մասին որոշման նախագծին: Կառավարությունների ղեկավարների խորհուրդը հաստատել է ԱՊՀ անդամ պետությունների՝ համաձայնեցված ագրարային քաղաքականության հայեցակարգը: Նիստում ընդունվել է նաև Համագործակցության երկրների էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների և այլ արտակարգ դեպքերում փոխօգնության մասին համաձայնագիրը: Բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ԱՊՀ ուժերի կորպուսի կազմում մասնակից պետությունների կողմից տրամադրվող կազմավորումների ռեեստրի վերաբերյալ փաստաթուղթը ևս հավանության է արժանացել: Նիստում վարչապետների խորհրդի ուշադրության կենտրոնում են եղել Համագործակցության անդամ պետությունների անվտանգության խնդիրները: Մասնավորապես, հաստատվել են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը, ԱՊՀ պետությունների տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի արձանագրությունը: Որոշում է ընդունվել նաև 2003-2005թթ. ժամանակահատվածում հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծի մշակման վերաբերյալ: Նիստում հավանություն է տրվել ՍՊԻԴ-ի համաճարակի դեմ պայքարի անհետաձգելի միջոցառումների մասին ծրագրի նախագծին, որը քննարկման էր ներկայացրել առողջապահության բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության խորհուրդը: Վարչապետները հաստատել են նաև հիմնարար բնական գիտությունների բնագավառում կադրերի պատրաստման բազային կազմակերպության կանոնակարգը, հավանություն են տվել Համագործակցության պետությունների տեղեկատվական տարածքի ձևավորման հայեցակարգի առանձին ուղղությունների զարգացման վերաբերյալ Մոլդովայի Հանրապետության առաջարկություններին: Կառավարությունների ղեկավարների խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2005թ. ԱՊՀ զարգացմանն ուղղված գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին: Նիստում որոշումներ են ընդունվել նաև Համագործակցության մարմինների կազմակերպչական և ֆինանսական խնդիրների վերաբերյալ: Նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Յուրի Յարովը, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Վրաստանի վարչապետները ամփոփել են նիստի արդյունքները:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ