երկուշաբթի, 29 ապրիլի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարությանը՝ օդային աղետի հետևանքով Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Իվանովիչ Լեբեդի և նրան ուղեկցող անձանց ողբերգական վախճանի կապակցությամբ: Հեռագրում նշված է. «Բոլորիս համար զգալի է կյանքից վաղաժամ հեռացած Ալեքսանդր Իվանովիչի կորուստը, ում բազմակողմանի տաղանդն ու հազվագյուտ մարդկային հատկանիշները առաջ էին բերում մեր անկեղծ հարգանքն ու հիացմունքը:
Այս դժվարին պահին, խորապես վշտակցելով բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին Ալեքսանդր Իվանովիչին, խնդրում եմ մեր ամենաանկեղծ ցավակցությունները փոխանցել զոհվածների ընտանիքներին ու հարազատնեին»: