Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 15 դեկտեմբերի 2007


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված` 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի առաջին նիստը` ընդլայնված կազմով, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին, ՀՀ վարչապետի հրավերով, մասնակցել են նաև աղետի գոտին ներկայացնող Շիրակի և Լոռու մարզերի ԱԺ պատգամավորները: Սերժ Սարգսյանը մասնակիցներին նախ ներկայացրել է հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը` նշելով, որ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, հանձնաժողովի աշխատանքը նպատակաուղղվելու է մինչև 2008 թվականի հունվարի 15-ը հաստատել երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը: Իսկ մինչ այդ, ըստ վարչապետի, պետք է հանգամանորեն ու համակողմանի քննարկել բոլոր առաջարկությունները, որոնք անհրաժեշտ է հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնել մինչև հունվարի 10-ը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար չափազանց կարևոր է, որպեսզի մասնակիցների կողմից իրականացվելիք աշխատանքին ձևական մոտեցում չցուցաբերվի և պատրաստակամություն է հայտնել քննարկել աղետի գոտուն վերաբերող ցանկացած հարց` սկսած բնակարանային շինարարությունից մինչև այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բոլոր այն մարդկանց ջանքերի գնահատմանը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել աղետի հետևանքների վերացմանը: Վարչապետը նաև նշել է, թե աշխատանքի ավարտին` հաջորդ տարեվերջին, հանձնաժողովը պարտավոր է ամփոփել անցած 20 տարիներին աղետի հետևանքների վերացման ուղղությամբ արված ու չարված աշխատանքը, մեր երկրի տնտեսությանը հասցված վնասի չափն ու հետևանքները: Այդ ամենը, ըստ Սերժ Սարգսյանի, կարևոր է այն պարզ պատճառով, որ չնայած իրականացված հսկայածավալ աշխատանքին, դեռևս շատ խնդիրներ կան, որոնց մասին չպետք է լռել, անհրաժեշտ է հրապարակայնորեն խոսել, որոշակի մոտետցումներ որդեգրել ու ըստ այդմ, լուծումներ տալ դեռևս առկա խնդիրներին. «Բնավ պարտադիր չէ, որ այդ խնդիրները լուծվեն միայն պետության կողմից: Մենք պարտավոր ենք խրախուսել նաև մասնավոր հատվածին, կարևորագույն այս գործում ներգրավելով նրա հնարավորությունները ևս»,- ասել է ՀՀ վարչապետը, կարևորելով պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության զարգացումը, այլ ոչ թե` զանազան հանգանակություններն ու դրամահավաքը:


Հանձնաժողովի նիստին հրավիրված պատգամավորները ողջունել են աղետի գոտու խնդիրների լուծման գործում բոլոր շահագրգիռ ուժերին համախմբելու և նաև առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու` վարչապետի մոտեցումը:


Հանձնաժողովի անդամներն ու աղետի գոտու պատգամավորները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնք մինչև հաջորդ քննարկումը կկենտրոնացվեն հանձնաժողովի քարտուղարությունում և ծրագրի հաստատումից առաջ, հանգամանորեն կքնննարկվեն:


 


Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ