Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 մարտի 2002

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը ընդունեց Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության (DFID) պատվիրակությանը՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Հովսեփյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում մարտի 19-21-ը Ծաղկաձորում անցկացված «ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ զարգացման ծրագրերի պլանավորման» աշխատանքային խորհրդակցության կապակցությամբ: Կարևոր և արդյունավետ գնահատելով ծաղկաձորյան համաժողովի աշխատանքը, բրիտանական պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը 2002թ.-ին մտադիր է որոշակի ծրագրեր իրականացնել Հայաստանում, որոնց նպատակը կառավարման համակարգի բարեփոխումներին և աղքատության նվազեցման ջանքերին աջակցելն է, մասնավորապես, աղքատության կրճատման քաղաքականությունը տարածքային և համայնքային մակարդակում իրագործելու տեսանկյունից: Ըստ նրա, նախատեսվում է այդ ուղղությամբ աշխատանքները սկսել Հայաստանի երկու՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, այնուհետև կուտակված փորձը ներդնելով նաև ամբողջ հանրապետությունում: Հանդիպման ժամանակ բրիտանական պատվիրակության անդամները նշեցին, որ այդ խնդրում ակնկալում են Հայաստանի կառավարության, ինչպես նաև Համաշխարհային բանկի ու Հայաստանում ծրագրեր իրականացնող միջազգային այլ կառույցների հետ սերտ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով բրիտանական կառավարության պատվիրակությանը՝ այդօրինակ նախաձեռնության համար, Հովիկ Աբրահամյանը հավաստեց նշված ծրագրերին հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը, հույս հայտնելով, որ նման սերտ համագործակցությունը անպայման հաջողություն կունենա:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ