Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 նոյեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու և հողամասեր տրամադրելու մասին»: Նախագծով առաջարկվում է իրականացնել հանքավայրի շահագործման նպատակով անհրաժեշտ հողերի կատեգորիաների փոփոխություն` ըստ անհրաժեշտության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա կամ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա: Ընդ որում, փոխադրման են ենթակա ինչպես Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության հողերն ու պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերը, այնպես էլ լիցենզառու ընկերությանը (իր դուստր ընկերության միջոցով) պատկանող` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերը, ընդհանուր առմամբ, շուրջ 716 հեկտար:


Նախագիծը նաև ենթադրում է հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում բնակչության անվտանգության ապահովման ու արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով հողերի օգտագործման ու հողամասերի սահմանափակումների հատուկ իրավական ռեժիմի` սանիտարական գոտու սահմանում ընդհանուր առմամբ, շուրջ 775 հեկտար հողերի նկատմամբ:


Հաշվի առնելով, որ հանքավայրի շահագործման աշխատանքների իրականացումը պահանջում է նաև անտառային ծածկույթի հատում, նախագիծը նախատեսում է այդ նպատակով շուրջ 357 հա անտառային ծածկույթի հատման թույլտվության տրամադրում, միաժամանակ սահմանելով անտառային ծածկույթի հատման դիմաց փոխհատուցման ծրագրի և անտառային ծածկույթի հատման ժամանակացույցի մշակման մեխանիզմները:


Բացի այդ, որոշման նախագծի ընդունմամբ հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով կտրամադրվեն շահագործողին:


Որոշմամբ կանոնակարգվում են նաև հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված հուշարձանների հետագա ուսումնասիրության, պեղման աշխատանքներին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հուշարձանների պահպանության ու տեղափոխման ընթացակարգերին վերաբերող հարցերը: Հանքավայրի շահագործման ապահովման նպատակով հանձնարարականներ են տրվել ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, էներգետիկայի նախարարներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ Լոռու մարզպետին:


Մեկ այլ որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծն ու դրա հիման վրա հանքահարստացուցիչ համալիրի կառուցման ու գործարկման հեռանկարները, որոշման հավելվածներով սահմանված` ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 80.771 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ: Սահմանվել է, որ որոշմամբ սահմանված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, կամ նրա որոշմամբ` իր կողմից վերոհիշյալ ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված «Թեղուտ» ՓԲԸ-ն:


Սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ Լոռու մարզպետարանը: Որոշմամբ հաստատվել են նաև գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում փաստացի առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և արձանագրության օրինակելի ձևը: Հանձնարարվել է ՀՀ Լոռու մարզպետին` որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում, պատշաճ ձևով այն ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում, գույքային իրավունքներ ունեցող անձանց:


Վարչապետի հարցին ի պատասխան, թե որքա՞ն ներդրումներ են նախատեսվում, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվելու և այդքան հեկտար հողի կատեգորիայի փոփոխությունից, ի վերջո, ինչպիսի՞ արդյունքներ են ակնկալվում, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը պատասխանել է, թե ծրագրով նախատեսված է տարեկան մինչև 7մլն տոննա հանքաքարի արդյունահանում և վերամշակում, շահագործման առաջին փուլում արտադրվող խտանյութերում պղնձի քանակn ըստ ծրագրի, կկազմի տարեկան շուրջ 30 հազար տոննա: Ըստ նախարարի, առաջին` շինարարության փուլում, մոտ 1700 աշխատատեղ կհիմնվի, իսկ 4 տարի հետո, 1500 աշխատատեղ կբացվի միայն արտադրության մասով: Հարակից ծառայությունների և բիզնեսի ընդլայնման տեսակետից, Ներսես Երիցյանի հավաստամամբ, այդ տարածաշրջանում կհիմնվեն լրացուցիչ աշխատատեղեր: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասել է, որ իրոք, ներկայացված է չափազանց կարևոր ծրագիր, որը նախատեսում է 200 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրում, միաժամանակ ընդգծելով, որ կառավարությունը սկզբունքային մոտեցում պետք է ունենա բնապահպանական հարցում: Վարչապետը երկու օր ժամկետ է տվել բոլոր շահագրգիռ կողմերին` ե՛ւ որոշման մեջ, ե՛ւ հետո կնքվելիք պայմանագրում կարևորվող բոլոր պայմանները ներառելու նպատակով:


Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով «Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին» ՀՀ oրենքով, կառավարությունը որոշել է` հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները, որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Որոշումն ընդունվել է այն հիմնավորմամբ, որ նշված ճանապարհաշինական ծրագրերի (Երևան քաղաքի հարավը հյուսիսին և արևմտյան շրջաններին միացնող մայրուղիների, Հերացի փողոցից մինչև Մովսես Խորենացի շրջանային կատեգորիայի մայրուղի` Հերացի փողոցի վրա գտնվող երկաթգծի կամրջից մինչև Մ.Խորենացի փողոց շահագործվող երկաթգծի պաստառով, Խանջյան փողոցի կապը Հերացի փողոցի հետ` Գետառի հունի վերակառուցմամբ) իրականացման շահը գերակայում է oտարվող uեփականության uեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված uեփականության oբյեկտների oտարման, քանի որ ճանապարհաշինության արդյունքում մաuնակիորեն կլուծվի Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրը: Նշվել է, որ քաղաքի գլխավոր փողոցների մեծ մաuը գերծանրաբեռնված է, իuկ կարևորագույն տրանuպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիuի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանuպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաuտում է խցանումների առաջացմանը և, որպեu հետևանք, հաճախակի հանգեցնում տրանuպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Հյուuիuային և հյուuիu-արևելյան տարածաշրջաններից եկող տրանuպորտային հոuքերը, փաuտորեն, իրենց վրա են վերցնում բացառապեu Բաղրամյան և Ազատության պողոտաները և Uարալանջի փողոցը, որոնք իրենց բոլոր պարամետրերով արդեն չեն համապատաuխանում ժամանակի պահանջներին: Մշտական խցանումներ են առաջանում Օպերայի ու Աբովյանի պուրակի շրջակայքում և քաղաքի կենտրոնի տրանuպորտային այլ հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Նալբանդյան, Խանջյան, Նար-Դոս, Չարենց փողոցները, Սարի Թաղի, Նորք-Մարաշ թաղամասի մայրուղին: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում` առանց նոր, արմատական, համակարգային լուծումների, տրանuպորտային շարժման կանոնակարգումն արդեն անհնար է: Հաշվի առնելով նշված հանգամանքը, որպեu մայրուղային ցանցի հիմնական կառուցվածքաuտեղծ հիմնակմախք, Երևանի նոր` 2005թ. գլխավոր հատակագծում նախատեuված է «Oղակաձև արագընթաց ճանապարհների համակարգը», որը եզերում է քաղաքի կենտրոնական մաuը, տարբեր մակարդակներում տրանuպորտի երթևեկության ուղեբաժանքներով` քաղաքի կենտրոնը ծայրամաuային բնակելի շրջանների հետ կապող շառավղային մայրուղիների հատումներում, oրգանապեu ներառվում է գոյություն ունեցող մայրուղային ցանցի մեջ: Նշված ճանապարհաշինության արդյունքում կառուցվող մայրուղիներն ու ճանապարհները նախատեսվում է, որ կունենան պարփակ ձև, ինչը թույլ կտա տարանցիկ հոuքի մեծ մաuը հանել քաղաքի կենտրոնական մաuից և ուղղակի կապով քաղաքի հարավային շրջանները միացնել հյուսիսային, արևմտյան շրջաններին, զգալիորեն նվազեցնել Նար-Դոս, Խանջյան, Չարենց և Նալբանդյան փողոցների տրանuպորտային բեռնվածության մակարդակը:


Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն, մայրուղիների և ճանապարհների կառուցումը կունենա նաև մեծ բնապահպանական նշանակություն: Հայտնի է, որ այuoր Երևանում oդի աղտոտվածության և աղմուկի հիմնական աղբյուրը ավտոտրանuպորտն է: Վերը նշված ծրագրի իրականացումից հետո 15-20 տոկոuով կկրճատվի ուղևորության ժամանակը` զգալիորեն նվազեցնելով վառելիքի ծախuը և տրանuպորտային միջոցների արտանետումների քանակը: Oդի աղտոտվածության և աղմուկի մակարդակները կնվազեն մոտավորապեu 30 տոկոuով: Եվ հակառակը` նախագծի իրականացման ուշացման դեպքում, բնապահպանական վիճակը կարող է վատթարանալ մոտավորապեu երկու անգամ` հաշվի առնելով մոտակա տաuը տարում տրանuպորտի զարգացման տեմպերը: Նկատի ունենալով այդ ամենը, մշակվել է Հերացի փողոցից մինչև Մովսես Խորենացի շրջանային կատեգորիայի մայրուղու նախագիծը, Խանջյան փողոցի կապը Հերացի փողոցի հետ` Գետառի հունի վերակառուցմամբ:


Uահմանվել է, որ որոշման մեջ նշված տարածքների ձեռք բերող է հանդիuանում Հայաuտանի Հանրապետությունը, որի անունից հանդեu է գալիu Երևանի քաղաքապետը: Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա uեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և uեփականության oտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը:


Սեփականության ձեռքբերման գործընթացն uկuելու վերջնական ժամկետ է սահմանվել 2009թ. հունվարի 1-ը: Սահմանվել է նաև, որ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա uեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ uահմանված կարգով և նկարագրության արձանագրության oրինակելի ձևով:


Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում այն պատշաճ ձևով ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:


Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է նաև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ապահովմանն ուղղված ՀՀ արդարադատության նախարարության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների ցանկը: Որոշումն ընդունվել է ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրին և ՀՀ վարչապետի 2007թ. հուլիսի 10-ի N 443-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան: Հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո, 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել հաղորդում` տվյալ կիսամյակում որոշման մեջ ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը:


Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել 2006թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման և պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների հաշվետվությունը:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2007թ. երրորդ եռամսյակում մասնավորեցման գործընթացի վերաբերյալ հաշվետվությանը ևս: Զեկուցվել է, որ 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 13 մլրդ 39 մլն 147.2 հազար դրամ, որից 288 մլն 521.9 հազար դրամը` հաշվետու ժամանակահատվածում: Օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքներին է փոխանցվել 5 մլն 418.973 հազար դրամ:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառման կարգը: Որոշմամբ սահմանվել են նաև այդ ոլորտում բուժհաստատության իրավասությունները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց, անհրաժեշտության դեպքում, մի բուժհաստատությունից այլ բուժհաստատություն տեղափոխելու կարգը, նրանց հաշվառման գրանցամատյանի ձևը:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 995 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին աջակցության ձևով տրամադրելու համար` ուսանողական գույք ձեռք բերելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից ևս 1 մլն 990 հազար դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` «Մարտունու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նիստերի դահլիճի հիմնանորոգման համար:


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է տարբեր պատժամիջոցներ կիրառել պաշտոնատար անձ չհանդիսացող պետական ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դեպքերի համար: Որոշումն ընդունվել է նման իրավիճակներում ՀՀ քրեական օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:


Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է վերականգնել հիշյալ օրենքում ամրագրված և 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունված ՀՀ օրենքով ուժը կորցրած ճանաչված այն դրույթը, ըստ որի ՀՀ կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողներն ազատվում են ՀՀ-ում իրենց կացության հետ կապված փաստաթղթեր տալու, մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումներից: Օրենքի ընդունումը կնպաստի կրթության բնագավառում սովորողների, մանկավարժների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ազատ տեղաշարժման և փորձի փոխանակման ապահովմանը, որը բխում է ՀՀ կրթության բնագավառում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքներից և բոլոնյան գործընթացի բաղադրիչներից:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշումն ընդունվել է միջազգային մի շարք փաստաթղթերով ամրագրված նորմերի պահանջների կիրարկումն ապահովելու, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի իրականացման նպատակով:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի N 837-Ն որոշման մեջ, որով սահմանվել են, մասնավորապես, ՀՀ ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերն ու դրանց նկատմամբ նախատեսվող հավելումները: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ 2006թ. դեկտեմբերի 16-ի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2007թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 20 հազար դրամ, ինչպես նաև այն հանգամանքով, որ, ի տարբերություն այլ կառավարման մարմինների, ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական ծառայությունը դեռևս ներառված չէ:


Ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգի սահմանմանը:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել է պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006թ. N 795-Ն որոշմամբ, որով լուծարվել է հիշյալ գործառույթները պայմանագրային կարգով իրականացնող «Գրադարանային կոլեկտոր» ՓԲԸ-ն: Հաստատված կարգի համաձայն, պետական պատվերով հրատարակված գրականության իրացման և անվճար բաշխման գործառույթները պայմանագրային կարգով փոխանցվելու են «Գիրք» հիմնադրամին:


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ» օրինագծին ևս: Նախագծով առաջարկվում է հստակեցնել ներկայումս անժամկետ ստուգման կասեցման ժամկետները, քանի որ գործնականում կասեցման անսահմանափակ ժամկետը` ստուգումների արդյունքների ամփոփման հետ կապված խնդիրներ առաջացնելով, թուլացնում է վարչարարության որակը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ստուգման ժամկետի կասեցումը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը, իսկ օտարերկրյա պետությունների հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո, ոչ ավել, քան 10 աշխատանքային օրը:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 131 մլն 552.6 հազար դրամ է հատկացրել ՀՀ դատական դեպարտամենտին` նորաստեղծ առաջին ատյանի մասնագիտացված դատարանների շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:


ՀՀ-ում տավարաբուծության զարգացումը խթանելու նպատակով, կառավարությունը թույլատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ՀՀ կառավարության 2007թ. մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ-ում տավարաբուծության 2007-2015թթ. զարգացման ծրագրի շրջանակներում, պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերված տոհմային երինջները վարձակալությամբ տրամադրել ՀՀ ֆերմերային տնտեսություններին, ինչպես նաև հաստատել է տոհմային երինջները վարձակալության տրամադրելու արժեքը, ժամկետը և պայմանները: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` նախարարության կենտրոնական գանձապետարանում բացել գանձապետական հատուկ հաշիվ վարձակալության հանձնված տոհմային երինջների դիմաց ստացված վարձավճարները հավաքագրելու համար, որոնք, որոշման համաձայն, օգտագործվելու են ՀՀ-ում տավարաբուծության զարգացման նպատակով: Սահմանվել է, որ տոհմային երինջների վարձակալության տրամադրելու կարգը հաստատում և վարձակալության պայմանագրերը կնքում է ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ինչպես նաև վարձակալության տրամադրված տոհմային երինջները վարձակալության ժամկետի ավարտից հետո, կամ մինչև դրա ավարտը վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու և գինը վճարելու դեպքում, դառնում են վարձակալի սեփականությունը:


Այլ որոշումներով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 12 մլն 834.7 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կանոնադրական գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար: Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարին` հատկացված գումարը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից ևս 9 մլն 900 հազար դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի գերեզմանի վրա տեղադրվելիք հուշարձանի պատրաստման և տեղադրման համար: Եվս 50 մլն դրամ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` Սևան քաղաքի բազմաբնակարանային շենքերի տանիքների վերանորոգման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:


Նիստում գործադիրը հավանություն է տվել նաև «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի վարկային կազմակերպություններին փոխել գործունեության տեսակը` ստանալ բանկային գործունեության լիցենզիա, ինչպես նաև փոխել վարկային կազմակերպության տիպը: Վարկային կազմակերպություններն իրավունք կստանան նաև պարտատոմսեր տեղաբաշխելու միջոցով փոխառություններ ներգրավել ֆիզիկական անձանցից:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը թույլատրել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող 1983թ. արտադրված «KATO HK-120» մակնիշի ավտոկռունկով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Նշված գույքը, որպես պետական սեփականություն, որոշման համաձայն, կհանձնվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որը պայմանավորված է ՀՀ նախագահի 2007թ. հունիսի 8-ի հրամանագրի համաձայն ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վերակազմակերպմամբ:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև հրամանագրի կիրառումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծերին:


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ կառավարության որոշմամբ Մեսրոպ Հակոբյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:


Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 1 մլն 667.815 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և 454 հազար 740 դրամ ՀՀ ոստիկանությանը` 2007թ. նոյեմբերի 4-ին կայանալիք Արագածոտնի մարզի Մեծաձորի, Գեղարքունիքի մարզի Այրքի, Գեղարքունիքի, Լճափի, 2007թ. նոյեմբերի 18-ին կայանալիք Լոռու մարզի Անտառամուտի, 2007թ. նոյեմբերի 25-ին կայանալիք Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի, Կոտայքի մարզի Ողջաբերդի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ Արագածոտնի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և քաղաքացու սեփականություն հանդիսացող 100 հա գյուղատնտեսական նշանակության հողերից 15 հա-ն որոշել է փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` ձմեռային մարզաձևերի զարգացման կենտրոն կառուցելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ