Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հոկտեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:


Գործադիրը հաստատել է սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին ու բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարներին` որոշման պաշտոնական հրապարակման պահից 15 ամսվա ընթացքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել տեխնիկական կանոնակարգով նախատեսված անվտանգության ցուցանիշների որոշման մեթոդները: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 18 ամիս հետո:


Կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2008թ. տարեկան ծրագրի նախագծին, որը, սահմանված կարգով, «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագիծը մշակվել է «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներին համապատասխան: Ծրագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռի վերականգնման և ջրհավաք ավազանի կենսաբազմազանության բնականոն ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2008թ.-ին նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:


Գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի նախապատրաստման շրջանակներում Հայկական երկաթուղու կոնցեսիայի գործարքի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով 2007թ. օգոստոսի 1-ին անցկացված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով ՍիՓիՍիԷս Տրանսկոմ Լիմիթեդ կազմակերպությանը (Կանադա), որի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Որոշվել է նաև լիազորել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` ապահովել Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի նախապատրաստման շրջանակներում մրցույթների անցկացումը և մրցույթներում հաղթած անձանց հետ պայմանագրերի ստորագրումը, մինչև «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը: Լիազորվել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի նախապատրաստման շրջանակներում հաստատել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարից ցածր արժեքով մրցույթների արդյունքները, մինչև Հայկական երկաթուղու վերակազմավորման ծրագրի կառավարման խորհրդի ձևավորումը: Երկու օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին` նախագծի վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի մասին» N1003-Ա որոշմանը համապատասխան, ըստ որի հիշյալ ընկերության կառավարման խորհրդի կազմում ընդգրկված երկաթուղային տրանսպորտի բնագավառի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները տարեկան մեկ անգամ փոփոխվում են ռոտացիոն կարգով, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման մեջ: Որոշվել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված «Տրանս-ալյանս» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Մարտիրոսյանի, «Մելտրանս» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Մելիքյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ա. Ղազարյանի փոխարեն ռոտացիոն կարգով ընդգրկել «Ռեյլ էքսպրես» ՍՊԸ-ի տնօրեն Կ. Մկրտչյանին, «Սենտրակո Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Կարապետյանին և «Մոբտրանս» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Ղահրամանովին:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ-ի և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի գործունեության հայեցակարգը: Հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարին` երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ-ի և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կանոնադրության օրինակելի տարբերակը: Հանձնարարվել է հիշյալ հանձնաժողովների հայկական կողմի նախագահներին` օրինակելի կանոնադրության ընդունումից հետո, սահմանված կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան հանձնաժողովների կանոնադրությունները:


Նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N1800-Ն որոշման 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսների հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա 171 կետերից 12-ի, կամ 7 տոկոսի կատարման ժամկետը տեղափոխվել է 2007թ. չորրորդ եռամսյակ, ևս 12 կետ ուժը կորցրած է ճանաչվել: Ցանկում մնացած և կատարման ենթակա 147 կետերից հոկտեմբերի 10-ի դրությամբ կատարվել է 145-ը, կամ 98.6 տոկոսը: Չի կատարվել 2 հանձնարարական, որոնք մշակման կամ համաձայնեցման փուլում են: ՀՀ կառավարության 2007թ. աշխատանքային ծրագրի միջոցառումների ցանկից կատարված 146 կետերից 29-ը, կամ 19.6 տոկոսը տարբեր պատճառներով կատարվել է ուշացումով:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը` մասնավորապես, որպես պետական օժանդակություն, 25 մլն դրամ է հատկացրել «Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին` աշնանային թատերաշրջանի ընթացքում մի շարք հոբելյանական միջոցառումների և ներկայացումների պատշաճ կազմակերպման նպատակով: Որպես պետական օժանդակություն 15 մլն դրամ է հատկացվել նաև Երևան հիմնադրամին` Ջերմուկ քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնադրամի կողմից որոշակի միջոցառումների կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար:


Այլ որոշումներով, ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության «Դիջիթեք 2007» Տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի կազմակերպման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միությանը: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ևս 4 մլն 550 հազար դրամ է հատկացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ՀՀ 2008թ. պետական բյուջեում ընդգրկվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման նպատակով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 44 մլն 395 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի N1530-Ն որոշման համաձայն միացման ձևով վերակազմակերպված կազմակերպությունների տեղափոխման աշխատանքների կազմակերպման (4 մլն 395 հազար դրամ), ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքի վերանորոգման (20 մլն 400 հազար դրամ), բուսաբանության ինստիտուտի հերբարիումի մասնաշենքի վերանորոգման և ջեռուցման իրականացման, ինչպես նաև բուսաբանության այգու տարածքի պահպանությունն ապահովող առաջնահերթ բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման (19 մլն 600 հազար դրամ) նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար: Սահմանվել է, որ հիշյալ 19 մլն 600 հազար դրամը` որպես նվիրաբերություն, տրամադրվելու է «ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` վերջինիս և ՀՀ ԳԱԱ-ի միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, ևս 18 մլն դրամ է հատկացվել ՀՀ Արարատի մարզպետարանին` Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի ասֆալտապատման նպատակով Արարատի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:


Նիստում փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 12-ի «ՀՀ տարածքում 2007թ. գարնանային հեղեղումների հետևանքով քանդված մարզային նշանակության ավտոմոբիլային և համայնքային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների վերականգնման համար ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 802-Ա որոշման մեջ, որի համաձայն միջոցներ կհատկացվեն ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքի ոչ թե մեկ, այլ երկու կամուրջների հիմնանորոգման համար:


Ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջից, գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության ավելի քան երեք տասնյակ որոշումներում:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել այն գույքի ցանկը, որի նկատմամբ գրավի իրավունքը, ինչպես նաև լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը հանդիսանում են վերոհիշյալ օրենքով սահմանված գրանցման օբյեկտներ:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրի օրինակելի ձևը:


Կառավարությունը որոշել է «Ջրմուղկոյուղի» և «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ներին ազատել 2006թ. տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված` համապատասխանաբար 51 մլն 707.6 հազար դրամ և 361 մլն 437.6 հազար դրամ շահութաբաժինների վճարումից: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի N309-Ն որոշման համաձայն, հիշյալ ընկերությունները գտնվում են վերակազմակերպման փուլում:


Նիստում գործադիրը թույլատրել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին` ՀՀ-ի անունից «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությանը կատարել տարեկան վճարումներ` իր միջոցների հաշվին, և այն, շահութաբաժինների հաշվարկման նպատակով, ճանաչել որպես նվազեցվող ծախս:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աբովյան փողոցի N9 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 197.9 քմ մակերեսով և 3775.7 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (բռնցքամարտի մասնագիտացված մարզադահլիճը և դրան կից տարածքները) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին:


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման մեջ, որի նպատակն է լրացնել բժշկական ձևաթղթեր հաստատելու ոլորտում առկա օրենսդրական բացը, ինչպես նաև միօրինակեցնել ՀՀ-ում կիրառվող բժշկական ձևաթղթերը, և դրանք համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին:


ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 20-ի N890-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները բխում են ՀՀ սահմանադրության և ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի «ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» հրամանագրի պահանջներից:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 17-ի N 986 որոշման մեջ, ըստ որի, մասնավորապես, ՀՀ ներմուծված և ՀՀ-ում գրանցվող ավտոմեքենաների գրանցման ժամանակ հիշյալ որոշմամբ հաստատված բնապահպանական վճարի վճարման, ինչպես նաև վճարման փաստի վերահսկման անհրաժեշտությունը վերանում է, քանի որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ճանապարհային ոստիկանության մարմիններն այդ վերահսկողությունը կարող են իրականացնել նախքան տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը` առաջին տեխնիկական զննության ժամանակ:


Գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 6.8 հա-ն և անտառային հողերից 19.2 հա-ն հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրելու վերաբերյալ:


 


 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ