Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 փետրվարի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ վարչապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստ: Քննարկվեց ՀՀ նախարարությունների և մարզպետարանների կողմից 2001 թ. երիտասարդության ոլորտին վերաբերող ծրագրերի և միջոցառումների կատարողականը: Ըստ ԵՀ խորհրդի նախագահ Վահրամ Բարսեղյանի, բոլոր ոլորտների գծով տարեկան ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցները ծախսվել են ամբողջությամբ և արդյունավետորեն, միջոցառումները կատարվել են նախանշված ժամկետներում: Հաշվետվության մեջ և քննարկման ընթացքում ԵՀ խորհրդի մեկամյա գործունեության կարևոր արդյունքների թվում նշվեցին «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հիմնումը, մի շարք մարզերում, ինչպես նաև ԼՂՀ-ում երիտասարդական կենտրոնների, պետական և ոչ պետական բուհերում ուսանողական խորհուրդների ստեղծումն ու դրանց աշխատանքների համակարգումը, թափառաշրջիկ երեխաների հիմնախնդրի լուծման ուղղությամբ կատարված գործնական քայլերը, բյուջետային և հիմնադրամի միջոցներով կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում իրականացված միջոցառումները և այլն: Նշվեց, որ հիմնականում օբյեկտիվ պատճառներով ժամանակին չեն իրագործվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով՝ մասնավորապես կրթական ոլորտում ծրագրված որոշ համատեղ միջոցառումներ, ինչպես նաև Երևանում ուսանողական քաղաքի հիմնումը, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նիստում հատկապես կարևորվեց «Երիտասարդության մասին» օրենքի նախապատրաստումը՝ երիտասարդություն-պետություն հարաբերություններն առավել կանոնակարգելու տեսակետից; Օրինագծի ստեղծման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Նշվեց քննարկումների այս փուլում երիտասարդության հարցերով շահագրգիռ պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների լայն ու ակտիվ մասնակցության ապահովման անհրաժեշտությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց մեծ ուշադրություն հատկացնել երիտասարդության հետ տարվող աշխատանքների ապակենտրոնացմանը, դրանց ծավալմանը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, խորհրդի սերտ համագործակցության հաստատմանը տեղական կառավարման մարմինների հետ: Վարչապետը նշեց նաև երիտասարդության հետ տարվող աշխատանքներում մարզային-հանրապետական-միջազգային կառույցների կապի ապահովման, այդ շրջանակում աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը, հանձնարարեց խորհրդի գործունեությունը դարձնել ավելի հրապարակային: Ըստ վարչապետի, անցած մեկ տարում խորհրդի կատարած աշխատանքի արդյունքներն ու տեմպերը բավարար են, դրական միտումները՝ նկատելի: Հաշվի առնելով այդ ամենը, վարչապետը խորհրդի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար: ՀՀ վարչապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հաջորդ նիստում կքննարկվի խորհրդի 2002 թ-ին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ