ուրբաթ, 15 փետրվարի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի նիստ, որտեղ խորհրդի աշխատանքային չորս խմբերը՝ կրթական, մշակութային, սոցիալ-առողջապահական և պետական կառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների փոխհարաբերություններն ուսումնասիրող, ներկայացրին իրենց անցած տարվա գործունեության արդյունքները: Խորհրդի հաստատած միջոցառումների ցանկով աշխատանքային խմբերին տրված հանձնարարականները, ըստ ներկայացված հաշվետվությունների, սահմանված ժամանակացույցի համաձայն տարվա ընթացքում կատարվել են: Խորհուրդը, որում ներառված են ինչպես հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, այնպես էլ կառավարության աշխատակազմի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների պաշտոն յաներ (հիմնականում կանայք); գործադիր իշխանության օգնությամբ փորձել են կանանց մտահոգող հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները քննարկել վարչապետին կից գործող այս կառույցում և իրագործել:
Առաջիկա օրերին աշխատանքային խմբերի ղեկավարները հանդիպում կունենան լրագրողների հետ և մանրամասն կներկայացնեն կատարված աշխատանքը: