ուրբաթ, 15 փետրվարի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քեմելբեկ Նանաևին: Արձանագրելով երկու պետությունների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, ԱՊՀ շրջանակներում ընթացող կառուցողական համագործակցությունը, կողմերը նշեցին առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերից վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դեսպան Քեմելբեկ Նանաևը կարևորեցին, մասնավորապես, Հայաստանի և Ղրղզստանի միջև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը, երկու երկրների տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող համապարփակ պայմանագրի նախապտրաստումն ու ստորագրումը:
Կողմերը հավաստեցին, որ Հայաստանի ու Ղրղզստանի քաղաքական և տնտեսական իրական հնարավորությունները բավական մեծ են և կարող են փոխշահավետ համագործակցության հիմք հանդիսանալ: