ուրբաթ, 1 փետրվարի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Զադոյանին, նշելով, որ կառավարությունում կատարված կառուցվածքային և կադրային փոփոխությունները պայմանավորված են ոլորտի առջև նոր խնդիրների առաջադրմամբ: Վարչապետը հույս հայտնեց, որ Դավիթ Զադոյանը, քաջատեղյակ լինելով բնագավառի խնդիրներին և լավ պատկերացնելով կառավարության մոտեցումները, ընդհանուր քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում, կկարողանա նախարարության աշխատակազմի հետ համագործակցված աշխատելով՝ հասնել այդ խնդիրների լուծմանը: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց նաև, որ նախկին նախարար Զավեն Գևորգյանը այսուհետ էլ իր կարողությունները ի սպաս կդնի մեր պետության, ժողովրդի համար: Ի պատասխան, Զավեն Գևորգյանը նշեց, որ այդպես էլ տեսնում է իր հետագա գործունեությունը:
Դավիթ Զադոյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին և վարչապետին հավաստիացրեց, որ կանի ամեն հնարավորը՝ նրանց վստահությունն արդարացնելու համար: