չորեքշաբթի, 30 հունվարի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Հանդիպմանն անդրադարձ եղավ դեռևս քննարկումների փուլում գտնվող ԼՂՀ 2002 թ. պետական բյուջեի, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրագործման ընթացքին: Պայմանավորվածության համաձայն, առաջիկայում երկու հանրապետությունների կառավարությունները Երևանում կհանդիպեն և կքննարկեն համաձայնագրի դրույթների իրագործման ուղղությամբ կատարված աշախատանքները, արդյունքները, թերացումներն ու դրանց պատճառները, նաև 2002 թ. համագործակցության ծրագրերը:
Անդրանիկ Մարգարյանը և Արկադի Ղուկասյանը մտքեր են փոխանակել ԼՂՀ հակամարտության կարգավորման ներկա գործընթացի վիճակի մասին: