Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 օգոստոսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է, մասնավորապես, կանոնակարգում սահմանված անվտանգության ցուցանիշները «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2 սանիտարահամաճարակային կանոններին ու նորմերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, որոնք չեն հակասում միջազգային ընդունված չափորոշիչներին: Որոշման ընդունումը բխում է նաև համապատասխանության հավաստման ընթացակարգով պայմանավորված, որոշման դրույթներում օրենսդրական պահանջներին համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ:


ՀՀ ջրային օրենսգրքին և «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմակերպման ու իրականացման պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարությանը` որոշմամբ սահմանված լիազորությունների կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ: Հանձնարարվել է նաև ՀՀ տարածքային կառավարման, քաղաքաշինության և բնապահպանության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 15-օրյա ժամկետում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին և աջակցել բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներն ու ազգաբնակչության գույքը գետերի վարարումների և հեղեղների ռիսկից պաշտպանելու ծրագրի մշակման աշխատանքներին:


ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 40 մլն 200 հազար դրամ է հատկացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` մարզի Լեռնաձոր գյուղում փայտյա տներում ապրող ընտանիքների համար շենքերի կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:


Նիստում գործադիրը հաստատել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրված «Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման համապատասխան հավելվածում ՀՀ 2007թ. պետական բյուջեի «Նախագծային աշխատանքներ» ծրագրից ՀՀ քաղաքաշինության նախարարության գծով այլ նախագծային աշխատանքների ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին օբյեկտների:


«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Մեկ այլ որոշմամբ, «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի համաձայն, փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է գործող օրենսդրության հստակեցմամբ: Մասնավորապես, հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների համաձայն, հայցային վաղեմություն չի տարածվում ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա: Փոփոխությունների ու լրացումների կատարումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բանկերում ավանդների վերաբերյալ փաստաթղթերի պահպանման համար ներկայումս սահմանվող ժամկետները բավարար չեն դրանք պահանջվելու դեպքում սպառիչ ներկայացվելու համար:


Կառավարությունը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագծի ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքով սահմանված իրավունքների պետական գրանցման ժամկետի վերաբերյալ դրույթի հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու ժամկետը հաշվարկել ոչ թե գործարքների կնքման, այլ դրանց նոտարական վավերացման օրվանից:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, որոշման դրույթները ՀՀ դատական օրենսգրքի, «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» և «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքում` առանձին բաժնի կարգավիճակով ստեղծել «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»:


Նիստում, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման մեջ, ըստ որի այդ գործընթացը կարող է իրականացվել առանց ՀՀ կրթության և գիտության նախարարի թույլտվության: Որոշումը կնպաստի բուհերի ինքնավարության բարձրացմանը, բուհից բուհ ուսանողների փոխադրման հարցում ավելի օպերատիվ և ինքնուրույն որոշումների կայացմանը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` Երևան քաղաքի Պուշկինի N 25 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 286քմ մակերես և 1 մլն 269.268 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող մասը հետ վերցնել և ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:


Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասով, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ երրորդ գումարման քննարկմանը ներկայացված «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքերի շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ ԱԺ:


Այլ որոշումներով հավանություն է տրվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված մի շարք ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:


Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային և ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Որոշումներ են ընդունվել այդ, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքի մի շարք հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ: Մեկ օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագծերը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ