երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Ալեքսանդր Ավետիսյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
* * *
Ալեքսանդր Ավետիսյանը ծնվել է 1949թ. Երևանում: 1973թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ, անկուսակցական է:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1973թ.-ից՝ թեթև և տեքստիլ մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ: Մինչև 1993թ.-ը աշխատել է մի շարք պետական հաստատություններում, 1993-96թթ. եղել է ՀՀ կառավարության գործերի կառավարչության արտաքին կապերի վարչության հեռավոր արտասահմանի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ և ներդրումների խրախուսման ու վարկերի օգտագործման վարչության պետ: 1996-97թթ. ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունում աշխատել է իբրև բաժնի վարիչ:
1997թ.-ից աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ իբրև ԱՊՀ-ի բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ: Մինչ նոր նշանակումը, Ալեքսանդր Ավետիսյանը կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալն էր:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: