Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 ապրիլի 2007

ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակման կապակցությամբ շարունակվում են ստացվել շնորհավորական հեռագրեր.

Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առիթով:

Անդրանիկ Մարգարյանի ցավալի մահվանից հետո, կասկած չունեմ, որ ի զորու եք լինելու ամրապնդել Ձեր նախորդի գործը և շարունակել ուղղորդել Հայաստանը տնտեսական և քաղաքական բարեփոխումների ճանապարհով նույն վճռականությամբ և համակարծության նույն ոգով:

Ընդունեք խնդրեմ, պարոն Վարչապետ, հարգանքներիս գերագույն հավաստիքը»: 

****

Գերմաիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Դր. Անգելա Մերկելի հեռագրում նշված է.«Հարգելի պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակման կապակցությամբ և ցանկանում եմ ամենայն բարիք, բազում հաջողություններ և Աստծո օրհնությունը Ձեր պատասխանատու պաշտոնում:

Համոզված եմ, որ Հայաստանը վճռականորեն կշարունակի բարեփոխումները ժողովրդավարության, իրավական պետության և շուկայական տնտեսության կայացման ուղղությամբ: Այդ ճանապարհին Դաշնային կառավարությունն իր ուժերի սահմաններում այսուհետ ևս կսատարի Հայաստանին»:

****

Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձանժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն իր շնորհավորական խոսքում ասել է. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պետական մասշտաբի ծրագրերի Ձեր խորը իմացությունը, դրանք կյանքի կոչելու ճիշտ ճանապարհների ընտրությունը մեծ հարգանք են առաջացնում և անկասկած, թույլ են տալիս Ձեզ հաջողությամբ լուծել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բարդ խնդիրները:

Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր մեծ փորձը, Ձեր հետևողական որոշակի քայլերը՝ իբրև Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողվի համանախագահ, մեր ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման ամուր հիմք են:

Վստահ եմ, որ միջկառավարական և միջխորհրդարանական հանձանժողովների համագործակցության մասին մեր երկրների միջև ձեքբերված փոխըմբռնումը հետագայում էլ կգործի ի շահ Հայաստանի և Ռուսաստանի:

Ես հպարտանում եմ մեր հարաբերությունների բարձր մակարդակով և վստահ եմ, որ տարեցտարի դրանք ավելի կամրապնդվեն:

Ձեզ երջանկություն, ամուր առողջություն, հաջողություն Ձեր դժվարին պետական գործունեության մեջ»:

*****

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին իր շնորհավորական խոսքն է հղել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. «Հարգելի Սերժ Ազատի, ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Ձեր նախորդ գործունեության շրջանում Դուք մեծ ներդրում եք ունեցել Հայաստանի պետականության ամրապնդման, նրա պաշտպանունակության և անվտանգության ապահովման գործում:

Վստահություն եմ հայտնում, որ հետագայում ևս Դուք Ձեր ուժերը կներդնեք ի շահ հայ ժողովրդի, ապահովելով Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության շրջանակներում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:

Թույլ տվեք Ձեզ մաղթել մեծ հաջողություններ Ձեր գործունեության նոր ասպարեզում»:

 

****

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան Սերժ Ազատի, ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները և Ձեր առջև դրված խնդիրների կատարման գործում հաջողությունների մաղթանքները: Վստահ եմ, որ Ձեր բանիմացությունը, նպատակասլացությունը, փորձն ու գիտելիքները Ձեր մտահղացումների իրականացման գրավական կհանդիսանան՝ ի շահ Հայաստանի ժողովրդի բարգավաճման և բարեկեցության:

Թույլ տվեք նաև հույս հայտնել, որ ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը լավագույն խթան կհանդիսանա ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության զարգացման ու ամրապնդման համար:

Մաղթում ենք Ձեզ, հարգելի Սերժ Ազատի, ամուր առողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ բոլոր ձեռնարկումներին»:

 

 

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ