շաբաթ, 13 հոկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի էլկտրաէներգիա բաշխող 4 ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի նիստ: Քննարկվեց ԲԷՑ-երի մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած ՌԴ RAO «UES» ընկերության նախաորակավորման հարցը: Լսելով RAIFFEISEN INVESTMENT AG - BSA Limited կոնսորցիումի զեկույցը RAO «UES» ընկերության աուդիտորական եզրակացության մասին, որն առանց վերապահումների էր, և որում նշվում էր, որ RAO «UES»-ը բավարարում է մրցույթի նախաորակավորման բոլոր պայմանները, հանձնաժողովը միաձայն որոշեց որակավորել հիշյալ ընկերությունը:
Հանձնաժողովի նիստում կառավարությանն առաջարկվեց նաև վերանայել մասնավորեցման ժամանակացույցը՝ գործընթացը հնարավորինս արագացնելու նկատառումով: