Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 հունվարի 2007


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է հիմնադրամի 2006թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, 2007թ. աշխատանքային ծրագիրը, խորհրդի նախորդ նիստերի որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:


2006թ. տարեկան գործունեության հաշվետվության մեջ հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը հանգամանորեն ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Ըստ այդմ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվել են քաղաքային ջեռուցման, վերականգնվող էներգետիկայի վարկային ծրագրերը, «Գլոբալ բնապահպանական միջոցառումներ» հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ գազի և ջերմամատակարարման դրամաշնորհային ծրագիրը: Զեկուցողը նշել է, որ հիմնադրամն իրականացրել է այդ ծրագրերի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ գործընթացները՝ ապահովելով համապատասխան քննարկումների և համաձայնեցումների կազմակերպումը: Տեղեկատվություն է ներկայացվել նաև հիշյալ ծրագրերի բյուջեների և կատարողականի, գնումների գործընթացի և ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի կատարման վերաբերյալ: Ծրագրերի իրականացման ընթացքում 2006թ. ձեռք բերված արդյունքների թվում, նշվել են, մասնավորապես, 45 քաղաքային դպրոցների ջերմամատակարարման վերականգնումը, ավելի քան 800 ընտանիքների բնակարանների ջեռուցման բարելավումը՝ վարկային ֆինանսավորման միջոցով, «Կենցաղային գազասարքերին առաջադրվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի մշակումն ու ՀՀ կառավարության կողմից հաստատումը, ջեռուցման ժամանակակից տեխնոլոգիաների առաջին ցուցահանդեսի, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների հեռանկարներին նվիրված կլոր սեղանի կազմակերպումը և այլն: Անդրադառնալով հիմնադրամի 2007թ. աշխատանքային ծրագրին, զեկուցողն ընդգծել է, որ հիմնականում կշարունակվի նախորդ տարվա ընթացքում նախաձեռնված միջոցառումների իրականացումը, միաժամանակ քայլեր ձեռնարկելով ծրագրերի հետագա իրագործման համար հիմքեր ապահովելու ուղղութամբ: Ներկայացնելով յուրաքանչյուր ծրագրի համար 2007թ. նախատեսվող գործողությունները, նա նշել է, որ քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակում, մասնավորապես, կիրականացվի ևս շուրջ 30 դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնումը: Շարունակելով 2006թ. ընթացքում 21 քաղաքային բնակավայրերում ապրող անապահով ընտանիքներից՝ բնակարանների գազաֆիկացման և վառարանի տրամադրման վերաբերյալ ստացված ավելի քան 4 հազար դիմումների բավարարման գործընթացը, աշխատանքներ կտարվեն Հրազդան, Իջևան, Վանաձոր, Մասիս և Վաղարշապատ քաղաքներում: Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակում, աշխատանքներ կիրականացվեն մասնավոր ոլորտի կարողությունների ստեղծման, վերականգնվող էներգետիկայի ենթածրագրերում ներդրումների կազմակերպման աջակցության, լրացուցիչ ֆիանանսավորում ներգրավելու մեխանիզմների մշակման և այլ ուղղություններով:


Խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվություններն ու աշխատանքային ծրագիրը՝ հանձնարարելով դրանցում հաշվի առնել քննարկումների ընթացքում արված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները:


Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նաև 2007թ. ջերմամատակարարման վերականգնման ենթակա դպրոցների ցանկը, «Անհատական ջեռուցման սարքերի տեղադրում աղքատների համար Հրազդան և Իջևան քաղաքներում» պայմանագրի մրցութային փաթեթը, հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի 2006-2007թթ. ժամանակաշրջանի համար աուդիտի իրականացման մրցույթի արդյունքները: Հանձնարարվել է նաև ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ դպրոցների ենթաբաղադրիչի հետագա աշխատանքների քննարկման նպատակով:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ