Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 հունվարի 2007





Վախճանվեց ականավոր պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը: Նրա ամբողջ կյանքն ու գործունեությունը սերտորն կապված էին մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման, ժողովրդական տնտեսության տարբեր ոլորտների կայացման, մշակույթի զարգացման, շինարարության, գյուղի սոցիալական բազմաբնույթ հարցերի լուծման հետ:



Ալեքսան Կիրակոսյանը անուրանալի ծառայություններ ունի մեր երկրի հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու զարգացման, բնապահպանական և ամենատարբեր այլ խնդիրների լուծման գործում:



Ալեքսան Կիրակոսյանը հողապաշտ և հայրենասեր, յուրահատուկ քաղաքացիական կեցվածք և սկզբունքներ ունեցող անաչառ գործիչ էր՝ տոգորված Հայաստանի կենսագործունեության բոլոր ոլորտների զարգացման մտահոգությամբ: Մինչև կյանքի վերջին պահը նա չկորցրեց համոզվածությունը մեր պետականության կայացման, երկրի հզորացման, անվտանգության ապահովման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նկատմամբ: Նա հավատում էր, որ հայ ժողվուրդն իրեն յուրահատուկ աշխատասիրությամբ ու իմաստությամբ կհաղթահարի բոլոր դժվարությունները և Հայաստանը կդառնա զարգացած ու ծաղկուն երկիր:



Ալեքսան Կիրակոսյանը բազմակողմանի զարգացած մարդ էր, քաջատեղյակ՝ իր ժողովրդի բազմադարյան մշակույթին և պատմությանը: Նա հիանալի հայր էր, հաստատուն և նվիրված ընկեր:



Ալեքսան Կիրակոսյանը ծնվել է 1918թ. օգոստոսի 18-ին, Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում, գյուղացու ընտանիքում:



1936թ. ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը, 1952-ին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:



1941-1945թթ. մասնակցել է Հայրենական պատերազմին՝ ղեկավարելով տարբեր զինվորական ստորաբաժանումներ:



1946-1952թթ. Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրել է մի շարք կուսակցական ու պետական պաշտոններ:



1952-1956թթ. Ա.Կիրակոսյանը ՀԿԿ Ղուկասյանի շրջկոմի առաջին քարտուղարն էր, իսկ 1958-1961թթ.՝ Հոկտեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղարը:



1961-1965թթ. տարբեր պաշտոններ է վարել ՀԿԿ կենտկոմում:



1965-1970թթ. զբաղեցրել է Հայկական ԽՍՀ կաթի և մսի արդյունաբերության մինիստրի պաշտոնը:



1970-1986թթ. եղել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետև՝ առաջին տեղակալ:



1986-1988թթ. ՀԽՍՀ մինիստրների խորհրդին կից պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետն էր:



1986-ից միութենական նշանակության անհատական թոշակառու էր:



Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով:



Ա. Կիրակոսյանը Երևանի պատվավոր քաղաքացի էր:



Անվանի պետական-քաղաքական գործչի մեծ հայրենասերի ու քաղաքացու՝ Ա. Կիրակոսյանի պայծառ հիշատակը մշտապես վառ կմնա նրա հարազատների, ընկերների և նրան ճանաչողների հիշողության մեջ:



Կառավարական հանձնաժողով



***



Հայ նշանավոր պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ալեքսան Կիրակոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ին, Սայաթ-Նովա 29 հասցեում:



Հունվարի 11 -ին՝ ժամը 12:00-14:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա վերջին հրաժեշտը պետական-քաղաքական գործչին, իսկ ժամը 14:00-ին՝ հուղարկավորության արարողությունը Երեանի քաղաքային պանթեոնում:





Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ