Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 սեպտեմբերի 2001

Երևան քաղաքի և մարզերի դպրոցներում 2001 թ. ընթացքում տարբեր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության և հիմնանորոգումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականի համաձայն՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է, որ 2001 թ. ընթացքում, հանրապետությունում պետական միջոցների հաշվին կառուցվել է 16, վերանորոգվել` 15 դպրոց: Տարբեր միջազգային բարեգործական կազմակերպությունների, մարզպետների, անհատ բարերարների, ծնողների, համայնքների սեփական միջոցների և այլ աղբյուրների հաշվին կառուցվել է 8, վերանորոգվել` 157 դպրոց: Ընդհանուր առմամբ, բոլոր աղբյուրների հաշվին կառուցվել է 24, վերանորոգվել 172 դպրոց: Դրանցից, մասնավորապես Երևանում, որտեղ 2001 թվականին պետական բյուջեից հատկացումներ չեն եղել, բարերարների, հովանավորների, թաղապետարանների, ծնողների միջոցների հաշվին շուրջ 72 դպրոցներում կատարվել են մասնակի վերանորգման աշխատանքներ: Սեպտեմբերի 1-ին շահագործման է հանձնվել հրդեհից այրված թիվ 136 դպրոցի շենքը: Արագածոտնում ևս 2001 թվականի ընթացքում պետական բյուջեից հատկացումներ չեն եղել: ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 6-ի «ՀՀ Արագածոտնի մարզի զարգացման հիմնախնդիրների լուծման միջոցառումների մասին» N 611 որոշմամբ նախատեսվել է շինարարական աշխատանքներ իրականացնել 7 դպրոցներում 454,5 մլն դրամ ընդհանուր ծավալով, որոնց կատարման պատասխանատուն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն է (ՀՍՆՀ): Արարատում 2001 թվականի ընթացքում պետական միջոցներով դպրոցներ չեն վերանորոգվել: Արմավիրում 2001 թ. պետական, ինչպես նաև բարերաների և ոչ պետական կազմակերպությունների միջոցներով որևէ դպրոցի կապիտալ կամ ընթացիկ վերանորոգում չի կատարվել, բացառությամբ Վաղարշապատ քաղաքի թիվ 2 դպրոցի մի քանի դասասենյակների և Արմավիր քաղաքի թիվ 1 դպրոցի 5 դասասենյակների: Գեղարքունիքում այս տարվա ընթացքում «Կաթոլիկ օգնության ծառայության» միջոցներով մասնակի վերանորոգվել են 3, «Կարիտաս» բարեսիրական ընկերության միջոցներով` 3, փախստականների հարցերով նորվեգական խորհրդի միջոցներով մասնակի վերանորոգվել են 3 դպրոցներ, մեկ դպրոցում կառուցվել է նոր մասնաշենք, ՀՍՆՀ-ի միջոցների հաշվին կառուցվել է նոր դպրոց, ԱՄՆ-Հայ կրթական հիմնարկության, «Բարի լոտո»-ի ինչպես նա— ծնողների միջոցների հաշվին մասնակի նորոգվել են 4 դպրոցեր, իսկ «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության միջոցներով 1 դպրոցում կատարվել է հիմնական մասնաշենքի հիմնանորոգում: Լոռիում ընթացիկ տարում պետական միջոցներով շահագործման է հանձնվել 14 դպրոց: ՀՍՆՀԻ-ի, «ԿԱԶԱ» հայ-շվեյցարական ՀՁ, ՀՕՖ-ի միջոցներով ընթացքի մեջ են 6 դպրոցների կառուցման աշխատանքները: Պետական բյուջեից դպրոցների նորոգման համար ֆինանսավորում չի ստացվել: ՀՕՄ-ի միջոցներով վերանորոգվել է 2 դպրոց: Կոտայքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 3 դպրոցներում, հիմնովին վերանորոգվել են 2 դպրոցներ: Շիրակում հիմնանորոգումների համար գումարներ չեն հատկացվել: Դպրոցներից շատերը վերանորոգման աշխատանքներեն իրականացրել են սեփական միջոցներով, նրանց որպես օժանդակություն տրամադրվել է ապամոնտաժված դպրոցական տնակների շինանյութը: «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը 2000 և 2001 թվականներին տարբեր ծավալների վերանորոգման ծրագրեր է իրականացրել և մինչև տարեվերջ կիրականացնի մարզի թվով15 դպրոցներում: Սյունիքում իրականացվել և ընթացքի մեջ են բյուջետային հատկացումների հաշվին 1 դպրոցի նորոգում (3.3 մլն դրամ); ՀՍՆՀ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 1 դպրոցում հիմնանորոգում INSERT INTO `news` VALUES (125 մլն դրամ); ՀՍՆՀ-ի միջոցների հաշվին 3 դպրոցներում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ` 32.3 մլն դրամ ընդհանուր ծավալով: Կաթոլիկ օգնության ծառայությունը 13 դպրոցներում իրականացրել է 71.5 մլն դրամ ընդհանուր ծավալի նորոգման աշխատանքներ: «Հարավային Հայաստան սննդապահովման ինտեգրացված ծրագրի» միջոցներով 9 դպրոցներում 56.7 մլն դրամ ընդհանուր ծավալով իրականացվել են նորոգման աշխատանքներ: Վայոց Ձորում ընթացքի մեջ է ՀՍՆՀ-ի կողմից ֆինանսավորվող 65 մլն դրամ արժողության մեկ դպրոցի հիմնական վերանորոգումը, որը կավարտվի հոկտեմբերի 1-ին: Կաթոլիկ օգնության ծառայության նախաձեռնությամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում 4 միջնակարգ դպրոցներում: Կառուցվել է նոր դպրոցական շենք: Նորվեգական գրասենյակի միջոցով սկսվել է 1 նոր դպրոցական շենքի կառուցում: Ամերիկյան դեսպանատան նախաձեռնությամբ ինտերնետային դասասենյակներ են վերակառուցվում ու կահավորվում 3 միջնակարգ դպրոցներում: Տավուշում 2001 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին վերանորոգվել են 8 դպրոցներ` 106,3 մլն դրամ ընդհանուր ծավալով: ՀՍՆՀ-ն իրականացրել է 75000 դոլար արժողությամբ մեկ դպրոցի վերանորոգում: ՄԱԿ-ի միջոցներով մեկ դպրոցում իրականացվել է 14.000 դոլարի վերանորոգման աշխատանք: Հայ-ամերիկյան կազմակերպությունը վերանորոգել է երկու դպրոց` 13000 դոլար ընդհանուր ծավալով: Անհատ բարերարի միջոցներով կառուցվել է նոր դպրոց, իսկ դպրոցների բարելավման ծրագրի շրջանակներում վերանորոգվել են 3 դպրոցներ: «Պրոջեկտ հարմոնի» ծրագիրը 2 դպրոցների վերանորոգման նպատակով ներդրել է 5000 դոլար: Սնունդ աշխատանքի դիմաց ծրագրի շրջանակներում վերանորոգվել է 3 դպրոց: 14 դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացվել են համայնքների աջակցությամբ:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ