Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լորդ Ռասսել Ջոնսթոնին: Քննարկվել են ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն ծրագրերին, Հայաստանի տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի ստանձնած պարտավորությունները նախևառաջ բխում են մեր պետության շահերից, և այդ շրջանակներում գտնվող բազմաթիվ խնդիրների լուծումը մեր երկրի համար եղել և մնում է անհրաժեշտություն, ուստի դրանց իրագործման հարցում Հայաստանն ինքն է առաջին հերթին շահագրգիռ: Նա ավելացրել է, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովը հետևում է դեռևս ս.թ. մարտին երկրի ղեկավարի կողմից հաստատված պարտավորությունների կատարման ժամանակացույցին, որը մինչ այժմ որևէ խոչընդոտի կամ դժվարության չի հանդիպել: Անդրանիկ Մարգարյանն առանձնացրել է միայն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասով առաջացած խնդիրը, որը որոշակի անհամաձայնություններ ունի ՀՀ սահմանադրության հետ, սակայն լուծելի է, քանի որ, ըստ վարչապետի, նախատեսվող սահմանադրական փոփոխություններում այդ խնդրի կարգավորումը ևս նկատի է առնված: Լորդ Ռասսել Ջոնսթոնը ընդգծելով, որ, իրոք, բավականին պատշաճորեն՝ երկրի նախագահի գլխավորությամբ, տեղի է ունենում ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի վերահսկումը, նշել է, որ դա արդեն ինքնին հանձնառության և պատասխանատվության ապացույց է: Անդրադառնալով ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ արված հայտնի հայտարարությանը, Լորդ Ռ. Ջոնսթոնը նշել է, որ իր կարծիքով դա սխալ մոտեցում է, և այս հարցում ինքը համակարծիք է ԱՄՆ կառավարության դիրքորոշմանը: Զրուցակցի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է կառավարության տնտեսական առաջնահերթություններին, ռազմավարական ուղղություններին, ինչպես նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին՝ վերահաստատելով մինչ այժմ բանակցությունների ընթացքում մեր երկրի կողմից առաջարկված սկզբունքները և հույս հայտնելով, որ հարցն ի վերջո խաղաղ ճանապարհով կհաջողվի լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ