չորեքշաբթի, 5 սեպտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ քննարկվեցին հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքին վերաբերող կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ դրամաշնորհների միջոցով նախատեսված միջոցառումների իրականացմանը, արդեն մշակված տեխնիկական առաջադրանքի նախագծին վերաբերող խնդիրներ:
Տեխնիկական առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար հանձնաժողովի անդամներին տրվեց 1 շաբաթ ժամանակ: Որոշվեց այնուհետև այն քննարկել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, նրանց առաջարկները ևս ներառել նախագծում և ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը:
Տեխնիկական առաջադրանքի հաստատումից հետո կհայտարարվի փորձագետների ընտրության մրցույթ: