երկուշաբթի, 3 սեպտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վրաստանի ֆինանսների նախարար Զուրաբ Նողայդելիին: Հանդիպման ժամանակ, որին ներկա էին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանն ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, քննարկվեցին Վրաստանին տրամադրված վարկի վերաձևակերպմանը, երկու հանրապետություններում ներդրումային և հարկային դաշտերի ներդաշնակեցմանը, տարածաշրջանային միասնական ծրագրեր ներկայացնելուն վերաբերող հարցեր: Այդ ամենին գործնական բնույթ հաղորդելու համար, պայմանավորվածություն ձեռք բերվեց տարբեր մակարդակներում հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել և աշխատել արդեն որոշակի ծրագրերի ուղղությամբ: