ուրբաթ, 31 օգոստոսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հարգելի մանկավարժներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դուք՝ այսօրվա դպրոցականներդ և ուսանողներդ եք լինելու արդեն իր տասնամյակը բոլորած մեր անկախ պետականության, կիրթ ու բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները: Գործ, որ իրենց բնագավառում այսօր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են կատարում մեր ուսուցիչներն ու մանկավարժները:
Այս գեղեցիկ և հիշարժան օրվա առիթով մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ուսումնառության մեջ և ձեր գիտելիքները կյանքում կիրառելու ասպարեզում: