Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հոկտեմբերի 2006



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Միջազգային զարգացման «ՕՊԵԿ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Ընդգծելով ՕՊԵԿ միջազգային հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցության կարևորությունը, վարչապետը նշել է, որ չնայած այն տևական պատմություն չունի, սակայն սկիզբը բավականին խոստումնալից է՝ 2005 թվականին կողմերի միջև ստորագրված «Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը լայն հնարավորություններ է ընձեռում փոխգործակցությունը զարգացնելու համար: Ընդգծելով, որ մեր երկիրն արդեն միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ գործակցության զգալի փորձ ունի, Անդրանիկ Մարգարյանը նաև վստահություն է հայտնել, որ համագործակցությունը ՕՊԵԿ-ի հետ նույնքան հաջողությամբ կզարգանա, և այդ հեղինակավոր կազմակերպության հետ գործակցությունը, անկասկած, կնպաստի նաև միջազգային ասպարեզում Հայաստանի նկատմամբ վստահության ամրապնդմանը: Վարչապետը նշել է, որ մեր երկիրը մեծ կարևորություն է տալիս հատկապես գյուղական աղքատության հաղթահարմանը, քանի որ, ըստ նրա, չնայած ՀՀ կառավարությունը տարեցտարի մեծ միջոցներ է տրամադրում հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, մարզերում և մասնավորապես բարձր լեռնային համայնքներում դեռևս բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ կան: Այդ համատեքստում նա ողջունել է գյուղի և գյուղատնտեսության ոլորտում միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՕՊԵԿ-ի աջակցությամբ իրականացվող ցանկացած ծրագիր:


Շնորհակալություն հայտնելով մեր երկրում ՕՊԵԿ-ի պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար՝ Սուլեյման Ալ-Հերբիշը նշել է, որ տպավորված է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներով և գոհունակություն է հայտնել մեր երկրում ՀՀ կառավարության, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունից, ընդգծելով, որ ՕՊԵԿ-ի համար նախընտրելի է գործուն մասնակցություն ունենալ նման երկրի տնտեսության զարգացմանը: ՕՊԵԿ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ վերոհիշյալ համաձայնագրի շրջանակներում ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության» համաձայնագրի հիման վրա, հիմնադրամը 2006թ. արդեն իսկ 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացրել, որը նպատակուղղված է հանրապետության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի» համաֆինանսավորմանը: Ըստ նրա, վարկային այդ միջոցները հիմնականում նախատեսվում է նպատակաուղղել առավել աղքատ յոթ լեռնային մարզերի ճանապարհների, ոռոգման համակարգերի վերականգնմանը, համայնքների գազաֆիկացմանը և այլ ենթակառուցվածքների բարելավմանը: Նա ընդգծել է, որ հիմնադրամը պետական կառույցների վարկավորման հետ միասին, մեծ կարևորություն է տալիս նաև մասնավոր հատվածին աջակցությանը: Ըստ նրա, հիմնադրամում արդեն իսկ բացվել է, այսպես կոչված, մասնավոր հատվածի պատուհանը, որով առաջիկայում նախատեսվում է նոր ծրագեր իրականացնել:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հիմնադրամի կողմից իրականացվելիք ներդրումները զգալի աջակցություն կլինեն հանրապետության գյուղական շրջանների ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:


Հանդիպման ավարտին վարչապետը վստահություն է հայտնել, որ ՕՊԵԿ-ի պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա կողմերի միջև համագործակցության հետագա զարգացմանը, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ գործընթացին:


ՕՊԵԿ-ի գլխավոր տնօրենը, իր հերթին, հավաստիացրել է, որ Հայաստանին աջակցության ծրագրերը շարունակական են լինելու՝ նշելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ բանակցությունները հաջողությամբ են ավարտել և համաձայնություն է ձեռք բերվել նոր նմանատիպ ծրագրի վերաբերյալ, որոնք առաջիկայում ՕՊԵԿ-ի ղեկավար մարմնին ևս հավանության կներկայացվեն:



Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ