ուրբաթ, 10 օգոստոսի 2001
2001 թ. օգոստոսի 9-ին Երևան-Ստեփանավան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի պատճառներն ուսումնասիրելու և հետևանքների վերացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օգոստոսի 10-ի որոշումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արարատ Մահտեսյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ-տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արամ Քոչարյանը:
Վարչապետի հանձնարարությամբ, երեկ անմիջապես դեպքի վայր են մեկնել կառավարության անդամներ, այդ թվում՝ հիշյալ աշխատանքային խմբում այսօր ընդգրկվածներից, որոնք, աշխատանքային խմբի ղեկավարի գլխավորությամբ, տեղում կշարունակեն իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքը: