չորեքշաբթի, 8 օգոստոսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի հոբելյանական տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրեց հանձնաժողովի նիստ՝ քննարկելու և հաստատելու անկախության 10-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ծրագիրը: Այն հանձնաժողովի նախորդ՝ առաջին նիստում քննարկված և առաջարկությունների, դիտողությունների արդյունքում խմբագրված վերջնական տարբերակն է, որը ներառում է ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում մինչև տարեվերջ անցկացվելիք միջոցառումները: Ծրագիրը ներառում է 23 կետ, որոնց իրագործումը հանձնարարված է համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, Երևանի քաղաքապետարանին, մարզպետարաններին: