երեքշաբթի, 31 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի Եվրոպայի երկրորդ վարչության տնօրեն Ջոն Օդլինգ-Սմիին և ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության խմբի ղեկավար Թոմաս Վուլֆին:
Հանդիպմանն անդրադարձ եղավ ՀՀ կառավարության «Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի» իրագործման մեխանիզմներին, բարեփոխումների (այդ թվում դատաիրավական, պետական կառավարման համակարգ, էներգետիկ ոլորտ և այլն) ուղղությամբ տարվող աշխատանքներին, տնտեսության ընդհանուր վիճակին և համագործակցության առաջիկա քայլերին:
Ջոն Օդլինգ-Սմին, բարձր գնահատելով ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության գործակցությունը, տնտեսության կայունացման և ցուցանիշների բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնք, ըստ նրա, որոշակի դրական արդյունքի հանգեցրել են, ընդգծեց դրանք ամրապնդելու և աշխատանքներն ավելի ակտիվացնելու, բարեփոխումներին հասարակության լայն շերտերին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին նաև նախատեսված ծրագրերի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ: